Ո՞վ է, ի՞նչ է և որտե՞ղ է Աստված
Աստված արձան չէ, և ոչ մի անձ չի կարող Նրան բնութագրել կամ նկարել։
Մենք բոլորս աղոթում ենք Աստծուն։ Մարդիկ ասում են, որ կան հազարավոր աստվածներ ու կրոններ, և յուրաքանչյուր մեկը փնտրում է Աստծուն։ Բայց իրականում ո՞վ է, ի՞նչ է և որտե՞ղ է Աստված։ Կասկած չկա, որ Արարիչը գոյություն ունի։ Մարդկանց որոշ մասը աթեիստ է և չի հավատում Աստծո գոյությանը։ Նրանք հավատում են մեծ պայթյունի թեորիային, որ ամեն բան քիմիական ուղղով է առաջացել։
Ո՞վ է արարել արևը, լուսինը, աստղերը, թռչուններին, կենդանիներին և բնությունը։ Կասկած չկա, որ այս ամենը ստեղծողն Աստված է, բայց ո՞վ է այդ Աստվածը։
Երբեմն մենք կարծում ենք, որ Աստված ստեղծված է ոսկորից ու մաշկից, Աստված ունի անուն, ունի արտաքին կեցվածք։ Սակայն մենք չենք գիտակցում, որ Աստված զորավոր է։ Ոչ ոք չի ստեղծել Աստծուն։ Տերն է սկիզբն ու վերջը, Նա չի բնակվում եկեղեցում կամ տաճարում։ Ահա, թե ինչու է Աստծո խոսքը ասում.
«Ոչ էլ կ’ասեն, թե Ահա այստեղ է, կամ՝ ահա այնտեղ է. Որովհետև ահա Աստծո արքայությունը հենց ձեր ներսումն է» /Ղուկաս 17․21/։
Մինչև չգիտակցենք Աստծո մասին ճշմարտությունը, մենք կշարունակենք իրականության շուրջը պտույտներ կատարել՝ չհասնելով ճշմարտությանը։
Մենք չենք կարող գտնել Աստծուն, քանի որ Նա անտեսանելի է, և Նա ապրում է մեր մեջ։ Տերն ամենուր է և չկա մի տեղ, որտեղ չլինի Նրա ներկայությունը։ Մենք պարզապես պետք է փնտրենք Նրան, և Նա կհայտնվի մեզ։
«Խնդրեցեք եւ կտրվի ձեզ. որոնեցեք և կգտնեք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ։ Որովհետև ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է և դուռը թակողին կբացվի» /Մատթեոս 7․7-8/։
Աղբյուրը՝ newindianexpress.com
Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը