«Ամեն մարդու, ում Աստված հարստություն և ունեցվածք է տալիս, դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու ու իր աշխատանքից ուրախանալու կարողությունն էլ է տալիս. սա Աստծո պարգևն է» /Ժողովող 5․19/։

Աստվածաշնչում Ա Տիմոթեոս 6․17 խոսքում ասվում է.«Աստված ամեն բան առատորեն տալիս է մեզ վայելելու համար»։ Նա մեզ աշխարհը տվեց մեր հաճույքի համար: Բայց ահա խնդիրը․ մենք այնքան զբաղված ենք ավելին ստանալով, որ չենք վայելում այն, ինչ Աստված է մեզ տվել։ Ավելին ունենալու, ավելիին ձգտելու փոխարեն ուշադրություն դարձրու այն ամենին, ինչ ունես հիմա: Բացի՛ր քո աչքերը, գնահատի՛ր այն, ինչ Աստված արդեն տվել է քեզ և վայելի՛ր այն, ինչ ունես։

Իմ սիրելի զբաղմունքներից մեկն է դիտել արևածագը մեր բակից։ Գրեթե20 տարի առաջ ես այնտեղ դրեցի բազկաթոռ, որը այդքան էլ թանկ չէի գնել:Այն հիմա խունացել է, և մի քանի զսպանակներ արդեն դուրս են եկել։ Ես սիրում եմ նստել այդ ծալքավոր, հին աթոռին և նայել արևածագը։ Դա ինձ մեծ հաճույք է պատճառում:

Արդյո՞ք ես ավելի ուրախ կլինեի դիտել արևածագը, եթե իմ հին, մաշված աթոռի փոխարեն նստեի ադամանդապատ նստարանին: Ո՛չ, դա իմ ուրախությունը չէր կրկնապատկի։ Իրականում ադամանդապատված նստարան չունենալն ու իմ հին աթոռով բավարարվելը առավելություն ունի. ոչ ոք այն չի գողանա։ Դու պետք է ինքդ քեզ հարցնես. «Ի՞նչը ինձ դուր չի գալիս հիմա»: Մեզանից շատերը վայելում են այն, ինչ ես անվանում եմ «երբ և հետո», մտածելով՝ «Երբ սա պատահի, այն ժամանակ ես երջանիկ կլինեմ», «Երբ ես ընկեր ունենամ, այն ժամանակ ես երջանիկ կլինեմ», «Երբ ամուսնանամ, այն ժամանակ երջանիկ կլինեմ», «Երբ երեխա ունենամ, այն ժամանակ երջանիկ կլինեմ», «Երբ երեխաներս գնան դպրոց, ես երջանիկ կլինեմ», «Երբ նորից ամուսնանամ, այն ժամանակ երջանիկ կլինեմ»։

Բայց ահա ճշմարտությունը. Դու երջանիկ ես այնքան, որքան ընտրում ես լինել: Երջանկությունն ընտրություն է։ Ես կարող եմ քեզ տանել աշխարհի ամենաաղքատ վայրերից մի քանիսը և ցույց տալ քեզ երկու մարդկանց, ովքեր ապրում են կողք կողքի`միևնույն իրավիճակում: Մեկը թշվառ է, մյուսը՝ երջանիկ։ Ինչո՞ւ։ Երջանկությունը կապ չունի քո հանգամանքների և քո վերաբերմունքի հետ։ Եթե դու գոհ չես նրանից, ինչով ապրում ես հիմա, կարող եմ երաշխավորել, որ ավելի երջանիկ չես լինի: Որովհետև անկախ նրանից, թե ինչ ունես, դու միշտ մի քիչ ավելին ես ցանկանալու: Երջանկությունն ընտրություն է։ Գոհացի՛ր Աստծուց ամեն բանի համար, ինչ ունես։

Ընտրի՛ր հենց հիմա վայելելու այն, ինչ Աստված տվել է քեզ։

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Աղբյուրը`pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.