Հպարտության կարգախոսը
Հպարտությունն ունի կարգախոս․
-Ես գնեցի՜։ Ես կարո՜ղ եմ դա անել։ Ես կարո՜ղ եմ դրա մասին հոգ տանել։
Ամենուր՝ ես, իմ, միայն ես, ես ինքս կանեմ․․․
Սա հպարտությունն է, և Աստված հպարտներին հակառակ է կանգնում, իսկ խոնարհներին շնորհք է տալիս։
Այսինքն՝ շնորհը պատկանում է նրանց, ովքեր շուտափույթ բարձրացնում են ձեռքերը և ասում․«Տե՛ր, ես սա չունեմ, սակայն գիտե՜մ, որ Դու ունես։ Ես ընդունո՜ւմ եմ քո ողորմությունը։ Ես կընդունեմ այն, ինչ Դու կգնես։ Կընդունեմ Քո ողորմությունը, Քո օգնությունը, Քո զորությունը, Քո ներկայությունն իմ կյանքում։ Եվ քանի որ ես Քո մեջ եմ, ես դա ունեմ»։
Ջերեմի Պիրսոնս