Մենք հավատում են երկու սեռերի գոյությանը. Դոնալդ Թրամփ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Ֆլորիդայում կայացած ուսանողական կոնֆերանսի ժամանակ, քննադատել է ԱՄՆ իշխանությունների գենդերային քաղաքականությունը՝ նշելով, որ կա միայն երկու սեռ՝ կան տղամարդիկ ու կան կանայք։
«Նրանք հավատում են ձախ գենդերային գաղափարախոսությանը և թունավոր քննադատական ռասայի տեսությանը: Մենք հավատում ենք երկու սեռի՝ կան տղամարդիկ ու կան կանայք: Երկու սեռ:»,- ասել է Թրամփը, ինչն ընդունվել է բուռն արձագանքով ու ծափահարություններով։