Վանում հայտնաբերվել է 2700 տարվա հնություն ունեցող Ուրարտական կառույց
Վան Տուշպա, Ալաքոյ թաղամասում՝ Գարիբին Թեփեում, անօրինական պեղումներով զբաղվող խումբը 2700 տարվա հնություն ունեցող ուրարտական կառույց է հայտնաբերել։ Ըստ թուրքական լուրերի՝ գանձ որոնողները, ովքեր շարունակել են պեղումները տարածաշրջանում մինչև 5 մետր խորության վրա, հասել են ֆիգուրներով զարդարված կառույցի։
Պարզվել է, որ գանձ որոնողները մարզում պեղումներ են կատարել մոտ 3 ամիս։ Պարզվել է նաև, որ պեղված հատվածի հողը թունելից պլաստմասե թմբուկով քաշվել և դուրս է բերվել։ Թունելի ներսում պոկված թելեր և պլաստիկ շշեր են հայտնաբերվել։