Ես միշտ սիրել եմ գոլֆը։ Իմ երկու ավագ եղբայրները նույնպես զբաղվում էին այդ մարզաձևով։ Ես հաջողություններ ունեի այդ սպորտաձևում։

Ավագ դպրոցի ավելի վաղ շրջանում ես հպարտանում էի իմ հաղթանակներով և հաջողություններով, և ինձ դուր էր գալիս, որ շրջապատի մարդիկ գիտեն ինձ և իմ հաջողությունների մասին։

Այլ կերպ ասած՝ ինձ դուր էր գալիս լինել ոգեշնչման աղբյուր ուրիշների համար, և ես սկսեցի կորցնել իրական պատճառը, թե ինչու էի խաղում գոլֆ։ Որոշ ժամանակ անց ես հասկացա՝ ինչ է նշանակում Հիսուսի հետ փոխհարաբերություն ունենալ և պահել պատվիրանները։ Դա նշանակում է ընդունել, որ մենք բոլորս մեղավոր ենք և որ Հիսուս Քրիստոսը մահացել է խաչի վրա յուրաքանչյուրիս համար։

Ես հասկացա, որ Տերը չի դրել ինձ այս վայրում, որպեսզի ես միայն գոլֆ խաղամ, այլ Իր աշակերտների նման տարածելու Իր Խոսքը։

Որպես քրիստոնյաներ՝ սա պետք է լինի մեր նպատակը՝ լինել աշակերտ Հիսուսի համար և բարձրացնել նոր աշակերտների՝ պատմելով մյուսներին մեր Աստծո անսահման սիրո մասին։

Ես գոլֆով եմ զբաղվում, և ես կարող եմ օգտագործել իմ ոլորտը, որպեսզի ուղղորդեմ մարդկանց դեպի Աստված։

Մենք ապրում ենք կործանված աշխարհում, որտեղ ոչինչ հաստատ և մնայուն չէ, միակ հաստատ և անփոփոխ բանն Աստծո սերն է մեր նկատմամբ։

Կարևոր չէ, թե որքան հաջողված ես գոլֆի մեջ, որքան հայտնի ես կամ որքան գումար ես վաստակում․ ոչինչ այս աշխարհում չի կարող պարգևել մեզ հարատև ուրախություն և լեցունություն։

Ուզում եմ նաև խոսել մի մարմնամարզիկի մասին, ում անունը Թոմ Բրեդի էր։ Իր երրորդ գավաթը ստանալուց հետո նա ասել է․ «Եղել են ժամանակներ, որ ես չեմ ցանկացել լինել նա, ով կամ։ Եվ ես մտածել եմ, թե ինչու ես ունեմ այս երեք գավաթը, բայց հասկացել եմ, որ կա սրանցից առավել զորեղ բան ինձ համար»։

Թոմ Բրեդին այն մեկն էր, ով ուներ ամեն բան՝ փող, փառք, երեխաներ, գեղեցիկ կին, հաջողություն։ Բայց նա իրեն լիարժեք չէր զգում։ Մենք կարող ենք հասկանալ, որ կա միայն մեկ բան, որը կարող է տալ լիարժեքության, երջանկության զգացում, ինչը Հիսուս Քրիստոսի հետ անհատական շփումն է։

Փաստացի, մտնելով անձնական շփման մեջ Հիսուսի հետ, մենք չենք ապահովագրում մեզ խնդիրներից, սակայն մենք միշտ պետք է հույս ունենանք մեզ սպասվող փառահեղ օրվա համար, որ կտեսնենք մեր Փրկչին Իր ողջ փառքով։

Որպես հավատացյալներ՝ մենք պետք է հասկանանք, որ ունենք շատ ավելին, քան պատկերացնում ենք։

Նախկինում ես խաղում էի գոլֆ և ապրում ինքս իմ անձը մեծարելու համար, այսօր ես խաղում եմ գոլֆ և ապրում եմ իմ կյանքը այն Մեկի համար, ով Իր կյանքը տվեց ինձ համար, քանի որ ինչ ունեմ, Նրա շնորհիվ է։ Ես ծնված չէի որպես գոլֆ խաղացող, այլ որպես Աստծո զավակ, ով կարող է քարոզել ամենակարող Աստծո մասին, որ ինչպես ես, նույնպես էլ մյուսները փրկվեն։

Ես ոչինչ եմ առանց Աստծո և Նրա շնորհի։

Ես ցանկանում եմ քաջալերել ձեզ օգտագործել ձեր մասնագիտությունը, ոլորտը, բնագավառը, որպեսզի հասնեք այն մարդկանց, որոնք չեն ընդունել Հիսուս Քրիստոսին՝ որպես իրենց Տեր և Փրկիչ։ Աստված մեզ տաղանդներ ու շնորհներ է տվել, որպեսզի դրանք օգտագործենք Իր փառքի համար։

Աղբյուր՝ theplayerstestimony.com

Թարգմանեցին՝ Դիանա Խաչատրյանը, Արմինե Աբրահամյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.