Բժշկությունը միշտ Հիսուսի կամքն է
Բժշկությունը միշտ Հիսուսի կամքն է, որովհետև դա մեկն է այն բաներից, որն Աստված ուղարկել է Նրան կատարելու։ Նա այս մասին տվել է Իր Խոսքը․
· Հիսուսն Ավետարաններում բացահայտում է, որ բժշկությունը միշտ Նրա կամքն է․ «Եւ ահա մի բորոտ գալով երկրպագում էր նորան եւ ասում. Տէ՛ր, թէ որ կամենաս, կարող ես ինձ սրբել։ 3 Եւ Յիսուսը ձեռքը մեկնելով նորան դիպաւ եւ ասեց. Կամենում եմ՝ սրբուիր. Եւ նորա բորոտութիւնը շուտով սրբուեցաւ» (Մատթեոս 8․2-3)։
· Հիսուսը նույն կերպ պատասխանեց հռոմեացի հարյուրապետին, երբ վերջինս խնդրեց Նրան բժշկել իր հիվանդ ծառային․ «Յիսուսն էլ ասեց նորան. Ես կ’գամ կ’բժշկեմ նորան» (Մատթեոս 8․7):
Հետևե՛ք հարյուրապետի օրինակին և վստահ եղե՛ք Հիսուսի խոսքերի վրա․«Եւ հարիւրապետը պատասխանելով ասեց. Տէ՛ր, ես արժանի չեմ, որ իմ յարկի տակը մտնես, այլ միայն մի խօսք ասիր՝ եւ իմ ծառան կ’բժշկուի» (Մատթեոս 8․8)։
Թույլ մի՛ տվեք անհավատությանը կանգնեցնել և խոչընդոտել Աստծո զորությունը ձեր մեջ, ինչպես արեցին Նազարեթի բնակիչները Հիսուսի օրերում․«Եւ այն տեղ շատ զօրութիւններ չ’արաւ նորանց անհաւատութեան պատճառովը» (Մատթեոս 13․58)։
Աստծո Խոսքը կարող է կատարել այն, ինչ կարող է անել Աստված, դրա համար մտիկ արե՛ք Նրա Խոսքին բժշկության մասին և թույլ տվե՛ք Նրա զորությանը գործել ձեր մեջ․
«Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն» (Առակաց 4․20-22)։
Քենեթ Կոուպլենդ