Արևմտյան Հայաստնի Տիգրանակերտ՝ ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում 2015 թվականին տեղի ունեցած բшխnւմների ժամանակ վնшuվшծ սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին 7 տարի անց վերաբացվել է։

Եկեղեցին վերականգնվել է Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարարության կողմից։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են։

Արարողությանը ներկա է եղել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը, պատգամավորներ, Դիարբեքիրի նահանգապետը, Ստամբուլից և արտերկրից մի շարք հայեր։

Պոլսո պատրիարքարանից հայտել էին, որ սա Սուրբ Կիրակոսի երկրորդ մեծ նորոգությունն է. այն թուրք-քրդական բшխnւմներից առաջ՝ 2011-ին, հիմնանորորգվել էր, եկեղեցում Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով պատարագ էր մատուցվում, բայց 2014-2015 թվականներին Սուր շրջանի այլ պատմական կառույցների հետ միասին հայտնվել էր թուրքական բшնшկի և քրդական ուժերի հшկшմшրտnւթյшն կենտրոնում, վնшuվել էին պատուհանները, տանիքը, պատերը: Նորոգման աշխատանքները վերսկսվել էին 2019-ից:

Բացմանն իր ելույթում Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն ասել է, որ մշակութային ժառանգության պաշտպանությունը քաղաքակրթության նշան է։ «Ձեր կատարած աշխատանքը գովելի է այս նորարար ոգին մարմնավորելու առումով։ Այն փրկօղակ է, հայ-թուրքական հարաբերությունների առումով: Մենք կարծում ենք, որ պետք է առաջին պլան մղվեն բարեկամության կամուրջները»,- ասել է Սահակ Մաշալյանը։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.