Նիկոլ Փաշինյանը և Ռենե Լևոնյանը մտքեր են փոխանակել մեր պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիների շուրջ
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ, Լիոնի կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանին. գրում է interlur-ը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել մեր պետության և ժողովրդի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ: Անդրադարձ է եղել նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերին:
Վերապատվելի դոկտոր Ռենե Լևոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հանդիպման համար և նշել, որ պատրաստ է հնարավորինս օժանդակել հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը:
Նշենք նաև, որ Ռ․ Լևոնյանը օրեր առաջ հանդիպել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։