Մահից առաջ երիտասարդ կինը բարեխոսական աղոթքում հանձնեց իր արբեցող ամուսնուն և որդուն Աստծո ողորմությանը։

Գիշերը երեխան, ում մայրը սովորեցրել էր աղոթել, ասաց հորը․

-Հայրի՛կ, թույլ տո՛ւր աղոթել։

-Աղոթել հիմա՞, երբ մայրդ մահացել է։

-Բայց Աստված չի՛ մահացել․․․

Հավատքի այս պարզ խոսքը մխրճվեց հոր սրտում, ինչպես նետը։ Որքան ավելի շատ էր որդին աղոթում՝ հիշեցնելով հավատքի մասին, որ քաջալերում էր կնոջը, կարծրացած հոր աչքերից այնքան արցունքներ էին հոսում։ Նա լալիս էր, աղոթում, Աստծուց ներողություն խնդրում, և նրա կյանքն ամբողջովին փոխվեց։

Հ․Գ․ Չդադարենք մեր աղոթքներում բարեխոսել մեր հարազատների համար․«Որ այնպիսի մահից մեզ փրկեց եւ փրկում էլ է. Որին յոյս ունինք՝ թէ տակաւին կ’փրկէ էլ ձեր մեզ համար արած աղօթքի օգնականութեամբը, որ շատ մարդկանցից մեզ եղած շնորհքի համար շատերի ձեռովը գոհութիւն մատուցանուի մեզ համար» /Բ Կորնթացիս 1․10-11/։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.