Երուսաղեմի պատրիարքներն ու քրիստոնեական եկեղեցիների ղեկավարները Երուսաղեմում քրիստոնեական թաղամասի եւ քաղաքի կրոնական համայնքների խաղաղ գոյակցության համար սպառնալիք են անվանել «Պետրա» ուխտատեղիի գրավումը։ Նրանց հայտարարության ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի վարչության կայքում։

Ռուսական եկեղեցին նախկինում «աննախադեպ» էր անվանել «Ատերետ Կոխանիմ» ուղղափառ հրեական կազմակերպության կողմից Երուսաղեմի «Պետրա» ուխտատեղիի նվաճումը, որի նպատակը Երուսաղեմի Հին քաղաքում հրեական մեծամասնություն ստեղծելն է։

Նրա անդամների անօրինական ներխուժումը ուխտատեղի տեղի է ունեցել մարտի 26-ի գիշերը։ «Պետրա»-ում իջեւանում են քրիստոնյա ուխտավորները, այնտեղ կա նույնիսկ տարադրամի փոխանակման կետ, որը պատկանում է Երուսաղեմի պատրիարքությանը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.