Խոսքն է մեր հավատքի աղբյուրը. Ռեյնհարդ Բոնկե
Հիսուսը մասնագիտացած է մարդկությանը հայտնի բոլոր խնդիրները լուծելու համար: Նա մեր Տերն է, Փրկիչը, մեր մատակարարը, մեզ բժշկողը, մեր հովիվը, մեր փաստաբանը և մեր մեծ պաշտպանը... Ես կարող եմ անվերջ շարունակել: Նրա համար չկա չափազանց մեծ համարվող որևէ խնդիր, որ լուծում չունենա: Երբեմն թույլ ենք տալիս, որ վախը ներխուժի մեր մտքերի տիրույթ, դա այն պատճառով է, որ մենք չենք խորհրդածում Աստծո Խոսքի վրա: Հիսուսը կարող է անել ամեն բան: «Որովհետև Աստծո հետ անհնարին ոչինչ չկա» (Ղուկաս 1.37)։
Ես չեմ կարող արժանի կերպով շեշտել, թե որքան արժեքավոր գործիք է մեր ունեցած Աստծո խոսքը։ Միակ պատասխանն ողջ աշխարհի համար գտնվել է Աստվածաշնչում: Շատերը շարունակում են մնալ մշտական վախի վիճակում: Ոմանց կթվա, թե անդառնալի աղետը և կործանումն են թաքնված ամեն անկյունում, և, այնուամենայնիվ, ողջ Աստվածաշնչի հիմքում ընկած է Աստծո ողորմության, մարդկության քավության և վերականգնման ծրագիրը:
Նրանց համար, ովքեր Քրիստոսին են պատկանում, վախենալու որևէ պատճառ չունեն. կան միայն լավ նորություններ: Վախի հակաթույնը հավատն է: Գիտե՞ք, որ Աստվածաշունչը գրվել է այն մարդկանց համար, ովքեր սկզբում չունեին իրական հավատք: Դա նշանակում է, որ մենք բոլորս էլ սկսում ենք մինուսից՝ հավատքի առումով: Եթե մենք չունենք բավարար հավատք, ապա Աստվածաշունչ կարդալով՝ դա կարթնանա, իսկ եթե մենք ունենք հավատք, Աստվածաշունչ կարդալով՝ ավելին կունենանք: Մենք չենք ստանում այն հավատը, որը նկարագրված է աստվածաշնչյան տողերում, բայց այդ տողերը ստեղծում, խրախուսում և աճեցնում են մեր հավատը:
Հռոմեացիներին 10.17 – ում ասվում է. «Ապա ուրեմն հավատը լսվածից է, եւ լսվածը՝ Քրիստոսի խոսքից»։
Ես հորդորում եմ ձեզ, որ Սուրբ Հոգուն խնդրեք՝ ձեզ առաջնորդի Աստծո Խոսքի ճշմարտությունը բացահայտելու, երբ կարդաք ձեր Աստվածաշունչը: Այնուհետև դուրս գրեք այն խոսքերը, որոնք գրավում են ձեր ուշադրությունը: Քանի որ այն սուրբգրային համարները, որոնք բազմաթիվ անգամներ, կարծես թե, «վեր են թռչում», դրանք այն խոսքերն են, որոնց վրա Նա ուզում է, որ խորհրդածենք: Եվ երբ մենք խորհում ենք Նրա խոսքի շուրջ, հավատը սկսում է ծագել մեր սրտերում:
Թարգմանեց Անուշ Վարդումյանը