Ուրախության 5 պատճառ՝ ըստ Ավետարանի
1. Ուրախացե՛ք, եթե հալածվում եք Քրիստոսի համար․ «Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային» /Մատթեոս 5․12/։
2. Ուրախացե՛ք Քրիստոսի հարության համար․ «Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով» /Մատթեոս 28․8/։
3. Ուրախացե՛ք ձեր վարձքի համար երկնքում․ «Սակայն նորա համար մի ուրախանաք՝ որ ոգիները ձեզ հնազանդում են, բայց առաւել ուրախացէք, որ ձեր անունները գրուած են երկնքումը» /Ղուկաս 10․20/։
4. Ուրախացե՛ք ձեր կյանքի համար Քրիստոսում․ «Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք» /Փիլ․4․4/։
5. Ուրախացե՛ք փորձությունների ժամանակ․ «Որ նորանով կ’ուրախանաք, թէեւ հիմա՝ ինչպէս որ հարկը պահանջում է՝ մի քիչ տրտմած էք կերպ կերպ փորձանքների մէջ» /Ա Պետրոս 1․6/։