«Sotheby’s»-ում աճուրդի էր հանվել 15-րդ դարի բացառիկ հայկական ձեռագիր Աստվածաշունչ:

Աստվածաշունչ, Ավետարան, հայկական 1433թ: 218×160մմ, լուսավորչական ձեռագիր՝ գրված մագաղաթի վրա մի քանի անձանց կողմից։ Գրված է սև, կարմիր, մանուշակագույն և ոսկեգույն թանաքներով, 195 թերթից է բաղկացած։

Ավետարանի յուրաքանչյուր գլխի սկիզբում պատկերված են 3 (4-ից) ավետարանիչների դիմանկարներ (բացառությամբ Ղուկաս ավետարանիչի) դեկորատիվ գլխազարդերով։

Հայկական կազմ ՝ փայտե բարակ թիթեղների վրա հորթի մշակված կաշի։ Կազմի վրա գամված է 3 մետաղական դետալ (խորհրդանշում է Խաչելությունը), վերին մասը իրականացված է աստիճանական խաչի տեսքով, իսկ ստորին մասը ուղղանկյունաձև (խորհրդանշում է դամբարանը):

Հայկական ձեռագիր՝ ֆրիզային յուրահատուկ նկարազարդումներով։ Մատթեոսի գրքի այս նկարազարդումներով տերևներն ունեն ամբողջական գունավոր պատկերներ, սակայն Մարկոսի և Ղուկասի գրքի սկզբնամասի համար նախատեսված գծագրերը պարունակում են միայն ուրվագծեր, որից հետո նկարները ունեն բացեր։

Այս ձեռագիրը, կարծես, բարդ կառուցվածք ունի։ Բաղկացած է ֆրիզի ոճի նկարազարդումներից, պոլիքրոմի ոսկեզօծ զարդանախշերեվ և ոսկեզօծ սկզբնատառերով, որոնք այնուհետև լրացվել են տերևներով `ավելի պարզ մանուշակագույն մոնոխրոմ գունային սխեմայով (սկզբնատառերն ու եզրային զարդը բոլորը մանուշակագույն են)։ Տեքստի և դիմանկարների սկզբնամասերը նույն մանուշակագույն գույնի մեջ են:

Աստվածաշնչի նախահաշիվն է 10 հազար ֆունտ ստեռլինգ:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.