• Մարդկանց մեծամասնությունը չէր հավատում ճշմարտությանը․ «Եւ երկիրը լրտեսողներից Նաւէի որդի Յեսուն եւ Յեփոնէի որդի Քաղէբն իրանց հանդերձները պատառեցին. 7 Եւ Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքի հետ խօսեցին ասելով. Այն երկիրը, որի միջովը անցանք նորան լրտեսելու համար, շատ շատ բարի երկիր է․․․»  (Թվոց 14․6-10)։
  • Մարդկանց մեծամասնությունը չի ցանկանում սահմանափակել իրեն ճշմարտության համար․ «Նեղ դռնովը ներս մտէք. Որովհետեւ լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը՝ որ կորուստն է տանում. Եւ շատեր են նորանով գնացողները։ 14 Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները» (Մատթեոս 7․13,14)։
  • Մարդկանց մեծամասնությունը չէր ցանկանում ճշմարտությանն իր տուն ներս թողնել․ «Եւ  իր անդրանիկ որդին ծնեց, եւ պատեց խանձարուրներով եւ մսուրի մէջ դրաւ. Որովհետեւ այն իջեւանումը տեղ չ’կար նորանց համար» (Ղուկաս 2․7)։
  • Մարդկանց մեծամասնությունը ճշմարտությունը համարում էր հիմարություն․«Եւ նորա ընտանիքը լսելով դուրս եկան նորան բռնելու. որովհետեւ ասում էին թէ գժուել է» (Մարկոս 3․21)։
  • Մարդկանց մեծամասնությունը չէր զգում ճշմարտության ուժը․«Եւ նա նորա հետ գնաց. Եւ շատ ժողովուրդ նորա ետեւից գնում էին, եւ նորան նեղում էին» (Մարկոս 5․24-32)։
  • Մարդկանց մեծամասնությունը չէր ենթարկվում ճշմարտությանը․ «Յիսուսը պատասխանեց. Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ. Եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը լինէր, ապա իմ ծառաները կռիւ կ’անէին որ չ’մատնուիմ Հրէաների ձեռը. Բայց հիմա իմ թագաւորութիւնն այս տեղից չէ»  (Հովհաննես 18․36)։
  • Մարդկանց մեծամասնությունը ծիծաղում էր ճշմարտության վրա․« Եւ ժողովուրդը կանգնած մտիկ էր անում. իշխաններն էլ նորանց հետ ծաղր էին անում՝ եւ ասում. Ուրիշներին ապրեցրեց, թող իրան էլ ապրեցնէ, եթէ դա է Քրիստոսն, Աստուծոյ ընտրուածը» (Ղուկաս 23․35-39)։
  • Մարդկանց մեծամասնությունը սառչում է ճշմարտության նկատմամբ սիրուց․«Եւ անօրէնութեան շատանալու պատճառովը՝ շատերի սէրը կ’սառչի» (Մատթեոս 24․12)։
  • Մարդկանց մեծամասնությունը պայքարում է ճշմարտության դեմ․«Եւ տեսայ գազանը եւ երկրի թագաւորները եւ նորանց զօրքերը մէկ տեղ ժողովուած որ պատերազմ անեն ձիին վերայ նստողի հետ եւ նորա զօրքերի հետ» (Հայտնություն 19․19)։
  • Բայց ճշմարտությունը կհաղթի․«Ահա նա գալիս է ամպերով. Եւ ամեն աչք կ’տեսնէ նորան, եւ նորանք որ խոցեցին նորան. Եւ նորա վերայ կոծ կ’անեն երկրի ամեն ազգերը. Այո, Ամէն» (Հայտնություն 1․7)։

Ուրեմն՝ արժե՞ արդյոք մեծամասնության կարծիքով առաջնորդվել։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.