Սքոթ անունով կանադացի մի աթեիստ իր քրիստոնյա հորը հավատափոխ անելու համար որոշեց բացահայտել իր հոր «ենթադրյալ» սխալը:

Նա ներբեռնեց Աստվածաշնչի «YouVersion» հավելվածը՝ փորձելով հակադարձել իր քրիստոնյա հորը։ Նրա նպատակն էր. «Ահա՛, ես կարդում եմ Աստվածաշունչը և ցույց կտամ, թե ինչու այն, ինչին դու հավատում ես, սխալ է»։

Բայց անսպասելի բան է տեղի ունենում, և Սքոթը սկսում է Աստվածաշունչը տեսնել բոլորովին այլ լույսի ներքո: Նա սկսեց լսել Աստծո ձայնը Սուրբ Գրություններում: Շատ չանցած՝ Սքոթը դարձավ հավատացյալ։

Սա ընդամենը մեկն է այն բազմաթիվ պատմություններից, որոնք YouVersion–ի թիմը լսել է տարիներ շարունակ միլիոնավոր մարդկանցից ամբողջ աշխարհում:

«Մենք իրոք օրհնված ենք մեզ զգում՝ Աստծո ծրագրի մի մասը լինելով։ Աստվածաշունչը կենդանի է։ Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ են հետաքրքրված Աստծո Խոսքով։ YouVersion-ը շարունակել է նաև ներբեռնվել COVID-19 համաճարակի ողջ ընթացքում: Մարդիկ դիմում էին Աստվածաշնչին այս անորոշ ժամանակներում։ Մենք ունենք մարդկանց սերունդներ, որոնք իսկապես ոգևորված են Աստծո Խոսքով», - նշում է հավելվածի հեղինակներից մեկը:

Աստվածաշնչի այս հանրաճանաչ հավելվածը ոչ միայն Սուրբ Գիրք է տրամադրում, այլ օգտատերերը կարող են նաև խորանալ Աստվածաշնչի ընթերցանության տարբեր ծրագրերի մեջ, կապ հաստատել ընկերների հետ՝ օգտագործելով YouVersion-ը և ներգրավվել հավելվածում այլ կերպերով:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ cbn.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.