Անգլիայի եկեղեցու ղեկավար Եղիսաբեթ Երկրորդ թագուհին շնորհակալություն հայտնեց BBC-ին «Փառաբանության երգեր» հեռուստասերիալի համար, որը կիրակի օրը նշեց իր 60-ամյակը՝ թողարկելով ավելի քան 3000 դրվագ՝ քրիստոնեությունը որպես կենդանի հավատք ներկայացնելով, - գրում է christianitydaily.com-ը։

«60 տարի շարունակ «Փառաբանության երգեր»-ն իր շուրջն է համախմբել Միացյալ Թագավորության բնակիչներին ու BBC–ի հեռուստադիտողներին Աստծուն միաբան երկրպագելու շուրջ», - ասել է թագուհին:

Հոգևորական Յան Բրեդլին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ արքայազն Ֆիլիպը՝ թագուհու ամուսինը, իսկապես այն անձնավորությունն էր, ով խրախուսում էր թագուհուն իր հավատքի մասին խոսել Սուրբծննդյան եթերների ժամանակ:

Բացի այդ Բրեդլին նշեց, որ արքայազն Ֆիլիպը աստվածաբանական ուսումնասիրությունների հանդեպ մեծ սեր ուներ:

«Նա շատ հետաքրքրված էր աստվածաբանությամբ և մշտապես գրի էր առնում պատգամները, որպեսզի հետո հարցեր տա դրա թեմայի հետ կապված: Նա հրաշալի տիրապետում էր Աստվածաշնչին։ Ես շատ զարմացած էի նրա աստվածաշնչյան գիտելիքների վրա»:

Թագուհին նաև քննարկել է Հիսուսի՝ իր վրա թողած կենսական ազդեցության մասին իր՝ 2016 թվականին տպագրված գրքում՝  հրապարակված նրա 90-ամյակից ընդամենը ամիսներ առաջ:

Բրիտանիայի թագուհին իր գրքի նախաբանում ասել է. «Ես շատ շնորհակալ եմ ձեր աղոթքների համար և Աստծուն՝ Իր անսասան սիրո համար: Ես իսկապես տեսել եմ Նրա հավատարմությունը»:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.