Օրինակ, եթե չենք հանձնել քննությունը, զայրացած ենք և մտածում ենք, որ չենք կարող ներել մեղավորին։ Բայց մեզ ասված չէ սիրել միայն մեզ սիրողներրն. բոլոր հեթանոսներն էլ այդպես են անում։ Ի՞նչ յուրահատուկ բան ենք անում՝ սիրելով մեզ սիրողներին։ Մի՞թե դա այն չէ, ինչ անում են բոլորը։ Իրական սերը հաստատվում է հենց մեղավորներին սիրելով։

«Բայց Ես ձեզ ասում եմ՝ սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարի՛ք արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր վատ են վարվում ձեզ հետ և հալածում» (Մատթեոս 5.44)։

Միայն քննության արդյունքներից հետո մենք կհասկանանք՝ հաջողվե՞լ է արդյոք հաղթել։ Քանի որ ես կողմնակից եմ այն փաստին, որ եթե մարդը չի կարողացել հանձնել քննությունը, նա չի կարող հաղթող լինել։ Հաջորդիվ ևս մեկ դասընթաց է, միևնույն դասերը, նույն առարկաները, նույն ճշմարտությունները և կրկին քննություն։ Առանց դրա մարդն ուղղակի չի կարող առաջադիմել ուսումնական ծրագրում, չի կարող առաջ գնալ և դասից դաս անցնել։ Եթե մենք քննություն չենք հանձնում ներելու կարողության, համբերելու, սիրելու, գովելու, ողորմած լինելու, հավատարիմ և կայուն լինելու կարողության համար, առաջ է գալիս հոգևոր զարգացման լճացում։ Մենք կենդանի էակներ ենք և չենք կարող մնալ նույն տեղում, հետևաբար ամեն ինչ սկսում է հակառակ աշխատել. սկսում ենք հավատքից ընկնել։ Մենք շրջվում ենք այն օրենքից, որ տրված է մեզ և սկսում ենք հետ նահանջել, գլորվել ներքև։ Սողոմոնն ասում է. «Կենաց ճանապարհը խոհեմի համար դեպի վեր է բարձրանում, որպեսզի խույս տա ցածի դժոխքից» (Առակներ15.24)։

Եթե մարդը չի առաջադիմում, նա ընկնում է։ Մենք չենք կարող կանգ առնել, կարող ենք ընդամենը մի պահ մնալ, կախվել ինչ-որ բաներից, բայց դա շատ կարճ կտևի։ Դրանից հետո՝ նորից մարտահրավերներ, հարցեր, փորձություններ և այլն։

Աղբյուրը՝ ashevchenko.org

Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.