Միասեռ զույգերը չեն կարող ամուսնանալ. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սլովակիայից վերադառնալուն պես հրավիրված ասուլիսին հայտարարել է, որ միասեռ զույգերը չեն կարող ամուսնանալ: Այդ մասին հայտնում է ТАСС- ը:
«Ամուսնությունն արարողություն է, դա պարզ է, և եկեղեցին իրավունք չունի փոխելու արարողությունները: Բայց այլ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց անհրաժեշտ է օգնել, կարևոր է օգնել՝ առանց փոխելու եկեղեցու բնույթը», – ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը:
Նա նշել է, որ միասեռական զույգերը կարող են հույս դնել պետական աջակցության վրա «ժառանգական և առողջական հարցերում»:
Հռոմի պապն ընդգծել է, որ նույնասեռականների ամուսնության արգելքը չի նշանակում, որ Աստված երես է թեքել նրանցից:
«Տերը սիրում է բոլորին, բայց մի ակնկալեք, որ եկեղեցին կհրաժարվի իր ժառանգությունից», – բացատրել է պապը: