Սան Ֆրանցիսկոյի Եպիսկոպոսական տաճարը պարտադրում է այցելուների պատվաստումը
Գրեյսի տաճարը՝ Կալիֆոռնիայի եպիսկոպոսական ամենանշանակալի եկեղեցիներից մեկը, այսուհետ պահանջելու է այցելուների պարտադիր պատվաստումը հավաստող փաստաթուղթ:
Օգոստոսի սկզբին արդեն մի շարք եպիսկոպոսական թեմեր զեկուցեցին, որ իրենց անձնակազմը և հոգևորական ծառայողները պետք է պատվաստված լինեն մինչև սեպտեմբերի 15-ը:
Գրեյսի տաճարի կայքի հրապարակումից պարզ է դառնում, որ այն անձինք, ովքեր ցանկանում են ներկա լինել ծառայություններին, պետք է ներկայացնեն պատվաստումը հաստատող ապացույց:
«Գրեյսի տաճար ծառայողական կազմը ձգտում է լինել ուրախության, քաջության և հրաշքներ կատարող համայնք՝ առցանց և անձամբ ծառայությամբ»,-ասված է Գրեյս տաճարի պաշտոնական կայքում:
Գրեյսի տաճարը ներկայումս համարվում է Կալիֆոռնիայի եպիսկոպոսական գլխավոր եկեղեցին:
Այն նաև խստորեն կպահպանի այն սահմանափակումները, որոնք ուղղված են մասնակից անձանց թվի սահմանափակումներին:
Գրեյսի տաճարը գոյություն ունի 1849 թվականից ի վեր` չնայած մի քանի անգամյա շինարարական վերականգնումների, որոնք կատարվել են տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ premierchristian.news