Մեկ օր ուսուցիչը հարցրեց աշակերտներին․

Գերանին նստած էին երեք գորտեր։ Նրանցից մեկը որոշեց թռնել ջուրը։ Քանի՞ գորտ մնաց գերանի վրա։

-Երե՞ք,- անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը։

-Իհարկե՛, երեք գորտ,- ժպտաց ուսուցիչը։ Քանի որ գորտը միայն որոշեց թռնել, սակայն դրա համար չձեռնարկեց ոչ մի քայլ։ Երբեք մի՛ շփոթեք գործողությունը կայացրած որոշման հետ։

Երբեմն ձեզ թվում է, թե դուք արդեն թռել եք, մինչդեռ իրականում դուք դեռ նստած եք գերանի վրա։

Նպատակին հասնելու համար պետք է գործել․․․

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.