«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ամբողջ աշխարհի քրիստոնյաներին աղոթել եւ պահք պահել՝ Աստծուն խնդրելով խաղաղություն եւ համակեցություն Աֆղանստանում»,- հաղորդում է Reuters-ը:

Սուրբ Պետրոսի հրապարակում ամենշաբաթյա պատարագով ելույթ ունենալիս Ֆրանցիսկոսն ասել է, որ մտահոգությամբ է հետեւում Աֆղանստանում իրադարձություններին եւ մյուսների հետ միասին սգում է անցած հինգշաբթի Քաբուլի օդանավակայանում մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով զոհերի համար:

«Ես խնդրում եմ բոլորին շարունակել օգնել կարիքավորներին եւ աղոթել, որպեսզի բանակցությունները կարողանան հանգեցնել խաղաղ համակեցությանը, որը հույս է տալիս երկրի ապագային»,-ասել է նա:

«Այդ իրավիճակը պարտավորեցնում է մեզ՝ որպես քրիստոնյաներ, աղոթել եւ պահք պահել: Այսօր ճիշտ ժամանակն է դա անելու համար»,-հավելել է Հռոմի Պապը:

Հինգշաբթի ահաբեկիչ մահապարտների հարձակման հետեւանքով զոհվել է տասնյակ աֆղանցի ու 13 ամերիկացի զինծառայող օդանավակայանի տարածքում, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել մեկնելու համար՝ չցանկանալով մնալ թալիբների իշխանության ներքո:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.