«Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ» (Ա Կորնթացիս 12․27)։

Պատճառներից մեկը, թե ինչու պետք է կապված լինես եկեղեցու ընտանիքի հետ, այն է՝  իրագործես քո կանչվածությունը` ծառայելով այլ հավատացյալների գործնական եղանակներով։

Աստվածաշունչն ասում է. «Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ» (Ա Կորնթացիս 12․27):

Քո ծառայությունը խիստ անհրաժեշտ է Քրիստոսի մարմնում։

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր դերը եկեղեցում, և յուրաքանչյուրի դերը կարևոր է։ Չկա փոքր ծառայություն Աստծո համար. Նրա համար ամեն ինչ նշանակություն ունի։

Նաև եկեղեցում չկան աննշան ծառայություններ։ Որոշ ծառայություններ  տեսանելի են, որոշները` ոչ, բայց բոլորն արժեքավոր են։ Փոքր կամ թաքնված ծառայությունները հաճախ ամենամեծ փոփոխությունն են թողնում։

Չափի և նշանակության միջև հարաբերակցությունը չկա։ Յուրաքանչյուր ծառայություն կարևոր է, քանի որ մենք բոլորս միմյանցից կախված ենք գործելու համար։

Ի՞նչ է տեղի ունենում, երբ քո մարմնի մի մասը չի գործում։ Դու հիվանդանում ես։ Քո մարմնի մնացած մասը տուժվում է։ Պատկերացրու, եթե քո լյարդը որոշի ապրել իր համար. «Ես հոգնե՜լ եմ։ Ես այլևս չեմ ուզում ծառայել  մարմնին: Ես ուզում եմ մեկ տարի արձակուրդի գնալ հանգստանալու համար։ Ես պետք է անեմ այն, ինչ ինձ համար լավագույնն է։ Թո՛ղ մեկ այլ մաս ստանձնի իմ գործը»:

Ի՞նչ կպատահի։ Քո մարմինը կմահանա։

Երբ քրիստոնյաները նստում են կողքի` որպես հանդիսատես ուրիշներին ծառայելու փոխարեն, եկեղեցին` Քրիստոսի մարմինը, տուժում է։

Աստված կանչում է քեզ` որպես Քրիստոսի մարմնի մեկ մաս մի ծառայության, որը գերազանցում է այն, ինչ դու կարող ես պատկերացնել։ Նա ստեղծեց քեզ բարի գործերի համար` մի կյանքի համար, որ պատրաստել է քեզ համար (Եփեսացիս 2․10)։

Երբ ինչ-որ ձևով ծառայում ես ուրիշներին, դու իրականում Աստծուն ես ծառայում։

Թարգմանեց Մերի Հովհաննիսյանը

Աղբյուրը` pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.