3 բան, որոնց միջոցով հակառակորդը փորձում է քանդել եկեղեցին
Իհարկե, երեքից ավելի բաներ կարելի է նշել, բայց ես կթվեմ այն հիմնական գործոնները, որոնց միջոցով հակառակորդը փորձում է քանդել եկեղեցին:
1. Բաժանում
Ես շատ տխուր պատմություններ եմ լսել, թե ինչպես են բաժանվում եկեղեցիները: Հիշում եմ մի այդպիսի պատմություն Տեխասում գտնվող մի մեծ եկեղեցու մասին, որը բաժանվեց խորանում գտնվող գորգի գույնի պատճառով: Իսկապե՞ս: Եկեղեցին բաժանվե՞ց գորգի գույնի պատճառով: Դա ողբերգություն է: Երբ հակառակորդը կամ նրա դևերը կարողանում են եկեղեցու անդամներին բաժանել այնպիսի անկարևոր բանի պատճառով, ինչպիսին գորգի գույնն է, պատկերացրեք, թե որքան խոցելի կլինի այդ եկեղեցին այլ բաների նկատմամբ: Ինչպե՞ս կարող է եկեղեցին պառակտվել մի բանի պատճառով, ինչի վերաբերյալ Աստվածաշունչը լռում է: Ակնհայտ է, որ նրանք չեն թողնում Սուրբ Հոգուն գործել կամ թույլ չեն տալիս, որ Քրիստոսը լինի ամեն բանի կենտրոնում: Երբ մենք դադարում ենք Քրիստոսին փառաբանել, ընկնում ենք տարբեր դժվարությունների մեջ, և սկսում ենք վիճաբանել այնպիսի անօգուտ բաների շուրջ, որոնք ոչ մի առնչություն չունեն երկնային արքայության հետ:
2. Լուրեր, բամբասանք
Ես համատեղեցի այս երկուսը, քանզի հաճախ լուրերը սկիզբ են դնում բամբասանքի, իսկ Աստված բամբասանքը դասում է իր համար գարշելի 7 երևույթների շարքում։ Այն յոթերորդը, որը գարշելի է Աստծո համար. «Սուտ խոսող անիրավ վկա ու եղբայրների միջև տարաձայնություն սերմանող մարդ» (Առակաց 6.19): Երբ մենք բամբասում ենք այլ մարդկանց մասին, դրանով տարածում ենք կեղծ և սուտ լուրեր, որով և խախտում ենք իններորդ պատվիրանը. «Քո դրացու դեմ սուտ վկայություն մի տուր» (Ել. 20.16): Բամբասանքը ոչ այլ ինչ է, քան սուտ վկայություն, ինչպես այսօր դատարաններում սուտ վկայություն են տալիս շատերի դեմ՝ դատավարությունների ընթացքում նրանց ստիպելով պատասխանատվություն կրել: Այն հեշտությամբ կարող է բաժանել եկեղեցին և քանդել այն, քանզի անկասկած կսերմանի տարաձայնություններ եղբայների միջև:
3. Սկանդալներ
Ցավով պիտի ասեմ, որ երբեմն լինում են եկեղեցիներ, որ իրենց ներսում պատահած սկանդալներով ամոթ են բերում Քրիստոսի անվանը: Բացահայտված մեղքեր, արծաթասիրություն, երկպառակություններ... Երբ ես եկա այն եկեղեցին, որտեղ այժմ հովիվ եմ, այն շատ աղետալի վիճակում էր: Ամեն կիրակի ես առավոտ շուտ էի գալիս, որպեսզի լվանամ լվացարանում առկա կեղտոտ ամանները, հավաքեմ աղբը հատակից ու մնացած ուտելիքը և կեղտոտ թիթեղյա սպասքը սեղաններից, որ լվանամ լոգարանները, որոնք սովորաբար աղբով լեցուն էին: Ինչ-որ մեկը եկեղեցին օգտագործում էր՝ ինչպես իր երկրորդ տուն. այնտեղ եփում էր, ուտում էին, հետո այդ ամենը թողնում էր այդպես, որ ուրիշը մաքրի: Մարդիկ ուշադիր հետևում են, ու երբ եկեղեցին կորցնում է իր առաքելությունը, այն կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:
Մեզ բոլորիս. «Արթուն մնացեք, հսկեցեք, որովհետև ձեր հակառակորդը` սատանան, մռնչացող առյուծի պես պտտվում ու փնտրում է, թե ում կուլ տա» (Ա Պետ. 5.8) և սա նաև ներառում է եկեղեցիներին, քանզի այն համեղ պատառ կլինի նրա ախորժակի համար: Սատանան չի փորձում հարվածել աշխարհին, քանի որ նրանք նման են այն ուղևորներին, որոնք գտնվում են «Տիտանիկի» տախտակամածի աթոռներին: Բայց հակառակորդը ջանք չի խնայում փորձեր անելու, որպեսզի քրիստոնյաներին տկարացնի և նրանց երկրպագության վայրերը քարուքանդ անի` ոչնչացնելով եկեղեցու առաքելությունն երկրի վրա:
Հեղինակ` Ջեք Վելմեն
Աղբյուր`faithinthenews.com
Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը