Հովիվներ Յարիան Սիերայան և Երեմի Բլանկոն բանտարկվել են:

Մարդու իրավունիքների ՀԿ-ի տվյալներով Կուբայում ցույցերից ութ օր անց ձերբակալվածների կամ անհետ կորածների թիվը հասել է գրեթե 400 –ի՝ ներառյալ լրագրողներ, ակտիվիստներ և ավետարանական հովիվներ:

Երկու հովիվները՝ հանրահայտ Քերիի սեմինարիայի ուսուցիչները, ձերբակալվել են կիրակի օրը՝ ողջ երկրում տեղի ունեցած խաղաղ ցույցերի ժամանակ: Ձերբակալությունից ի վեր նրանց ընտանիքի անդամները չեն կարողացել կապ հաստատել նրանց հետ:

Յարիանի ընտանիքի անդամները ևս ստիպված են եղել լքել իրենց տունը՝ իրենց նկատմամբ կիրառված ճնշումների պատճառով:

Երկու հովիվների ընտանիքները շարունակում են դատապարտել իրավիճակը և օգնություն խնդրել: Այս կիրակի Կլաուդիա Սալազարը՝ Յարիան Սիերայի կինը, ով նաև հոգեկան առողջական խնդիրներ ունեցող երեխայի մայր է, ստիպված է եղել լքել իրենց բնակության վայրը և ժամանակավորապես կացություն հաստատել եկեղեցում:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ evangelicalfocus.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.