Եղի՛ր լույս
«Որովհետեւ ամենքը մեղանչեցին, եւ Աստուծոյ փառքիցը պակասուած են։ Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկոււթեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է» (Հռոմեացիս 3․23-24):
Հաճախ մենք ցանկանում ենք, որ ուրիշները նկատեն մեր կատարած ծառայությունները և բարի գործերը։ Այս ցանկությունը կարող է արտացոլել մեր հպարտությամբ լի էգոները կամ ցույց տալ, որ մենք չափազանց մտահոգված ենք ուրիշների կարծիքով։ Ոչ ոք կատարյալ չէ, և մենք չպետք է փորձենք կատարելության պատկեր ներկայացնել մեզ շրջապատողներին։ Իրականում, եթե ուզում ենք, որ նրանք մեր մեջ տեսնեն Աստծո շնորհը, մենք ստիպված կլինենք թույլ տալ, որ նրանք տեսնեն մեր թերությունները:
Այդպիսի թափանցիկությունն ու ուժն ավելի շատ են պատկերում աստվածահաճո կյանքը, քան կարող է ցույց տալ ցանկացած ուշադրություն գրավող «բարի գործ»: Անկասկած, մենք ուզում ենք լինել Քրիստոսի լույսն աշխարհի խավարի մեջ, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է ամեն տեղ կրակ դնենք. երբեմն կրակի մեկ կայծն է բավական ամենամութ գիշերը լուսավորելու համար:
Մեր պայքարները ուրիշների հետ կիսելը նույնպես մեզ խոնարհ և կախված է պահում Տիրոջից: Մենք ոչ թե երաշխիք ենք վերցնում Աստծո գործի համար, այլ փոխարենը փորձում ենք բնական ձևով կիսել մեր հավատքը ուրիշների հետ։ Երբ ուրիշները տապալեն մեզ գետնին, մեր երկինք նայելով անգամ՝ նրանք կցանկանան ճանաչել երկնքում գտնվող մեր Հորը։
Թարգմանեց ՄերիՀովհաննիսյանը
Աղբյուրը՝ jesusdaily.com