Հավատքն ուղեղի մարզում չէ, որպեսզի հավատաս անհնարինին, հավատաս նրան, ինչը մենք գիտենք, որ իրական չէ։ Հավատքը «ինչ-որ բանի» հավատալը չէ ընդհանրապես։

Հավատը վստահությունն է Աստծո նկատմամբ։ Այն անհատական է։ Ավետարաններում Հիսուսը երբեք չէր ասում, որ պետք է հավատալ, թե ինչ-որ բան կլինի, հրաշք կկատարվի, Նա միշտ խոսում էր հավատքի մասին Իր նկատմամբ։

Մեր կյանքը կախված է հավատից։ Մենք փրկված ենք հավատով։ «Ով որ հավատա Աստծո Որդուն, հավիտենական կյանք կունենա» (Հովհաննես 3․16)։

Աստված, Ում մենք վստահում ենք, արժանի է, քանի որ Նա Աստված է, Ով սիրեց մեզ և տվեց Իր Որդուն, որ Նա կրի մեր մեղքերը խաչի վրա։

Թո՜ղ Աստված օրհնի ձեզ։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.