Իրանում քրիստոնեական եկեղեցին անհանգստացած է, քանի որ ամենայն հավանականությամբ ավելի մեծ հետապնդումների կենթարկվի առաջիկայում Արդարադատության նախկին նախարար Էբրահիմ Ռաիսիի գլխավորությամբ, ով հունիսի 18-ին ընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում: Նորընտիր նախագահը 60 տարեկան է, ով խորը պահպանողական հայացքներ ունի սոցիալական տարբեր խնդիրների վերաբերյալ:

Ըստ միջազգային քրիստոնեական կոնցեռնի` վերջին ընտրություններից ընդամենը 10 օր անց Իրանում որոշ քրիստոնյաներ արդեն ենթարկվել են ուժեղ հալածանքների: Կաթոլիկ մի միանձնուհու մուտքի արտոնագրի երկարաձգումը մերժվեց. նա 26 տարի ծառայել էր բորոտության հիվանդանոցում:

Կոնցեռնը նաև պարզեց, որ իրանցի երեք քրիստոնյա հավատացյալների դեմ, ովքեր նախկին մահմեդականներ են եղել, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 500-րդ հոդվածի խախտման համար: Նրանք մեղադրվում են «իսլամի սուրբ կրոնին և դավանանքին հակասող քարոզով զբաղվելու մեջ»:

Իրանում գործում են ընդամենն երկու ասորա-քաղդեական արքեպիսկոպոսություններ, հայկական թեմ և լատինական արքեպիսկոպոսություն: Թեմերի մեծ մասը ղեկավարում է միայն մեկ քահանա: Իրանի քրիստոնյաները և մնացած կրոնական փոքրամասնությունները այժմ վախենում են Ռաիսիի ղեկավարությունից։

Մի շարք միջազգային կազմակերպություններ Ռաիսիի՝ նախագահի պաշտոնում գտնվելը համարել են «հարված մարդու իրավունքներին»։

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ christianitydaily.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.