Pussycat Dolls երաժշտական խմբի նախկին երգչուհի Քայա Ջոնսն այլևս ծառայում է Տիրոջը
Քայա Ջոնսը՝ Pussycat Dolls երաժշտական խմբի նախկին անդամը, ասում է, որ ինքն ամբողջապես անցել է Տիրոջը ծառայելու իր առաքելությանը մկրտությունից հետո․ գրում է cbn.com-ը։
«Ես երգել եմ Ջեգերի, Բրիթնիի, Ֆերջիի, Քեթի Փերիի և շատ ուրիշների հետ», - ասել է նա իր ֆեյսբուքյան էջի գրառման մեջ: Բայց ոչ ոք և ոչինչ չի կարող համեմատվել Հիսուսի համար երգելու հետ։ Վերջապես ես ծառայում եմ Տիրոջս»:
Նրան ավետարանել է Պոլա Ուայթը, ով հովիվ է Ֆլորիդա նահանգի Ապոպկա քաղաքում գտնվող եկեղեցում և ծառայում էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մոտ՝ որպես հոգևոր խորհրդական:
Քայան ասաց, որ ինքը սկսել է «իսկապես ուսումնասիրել Խոսքը և ապրել Դրանով»:
Նա մկրտվել է մայիսի 23-ին. «Տիրոջ հետ քայլելն այն ամենն է, ինչը թույլ է տալիս ինձ լինել այնպիսին, ինչպիսին պետք է ես լինեմ»:
Նրա անձնական հոգևոր կյանքը ազդեցություն է ունեցել նաև իր ընտանիքի վրա: Նրա մայրը վերադարձել է եկեղեցի, իսկ իր զուգընկերը «ավելի է ընկղմվել» Սուրբ Գրքի ընթերցանության մեջ՝ «իմ անձում տեղի ունեցած փոփոխությունների» պատճառով` ասելով, որ նա «դա վերագրում է միայն Սուրբ Հոգուն»:
Քայան նաև զղջումով է հիշում իր հղիության արհեստական վիժման մասին, որը, նրա խոսքով, տարածված է աշխարհիկ երաժշտական ոլորտի ներկայացուցիչների մոտ: «Դա իսկապես խնդիր է, որի մասին պետք է խոսեմ հիմա առավել, քան երբևէ, քանի որ ներկայիս աշխարհը չի մեղադրում այդ արարքը»:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը