Փորձության ժամանակ պահե’ք ձեր սիրտը. Դեյվիդ Ուիլկերսոն
«Իրաւի որ իմ սիրտն զուր տեղն եմ սրբում եւ իմ ձեռքերը սրբութիւնով լուանում» (Սաղմոս 73.13):
Այս Սաղմոսի հեղինակ Ասափը շփոթված, տառապելով հետևում է իրեն շրջապատող անօրենների թեթև կյանքին։ Նա պատրաստ էր մեղադրել Աստծուն, որ Նա թողել է իրեն, և նա հազիվ չսայթաքեց անհավատության փոսը։
Նա համարյա թե հրաժարվել էր պայքարել։ Այս աստվածապաշտ մարդը գուցե մտածում էր. «Ես ապրում եմ օրինավոր ու զուր տեղը դժվարություններ եմ կրում։ Իզուր են բոլոր իմ ջանքերը։ Ես հավատարմորեն փառաբանել և սովորել եմ ՆՐԱ ԽՈՍՔԸ։ Պատճառ չկա իմ աղետների և վշտերի։ Ի՞նչ է կատարվում»։
Սիրելինե’ր, երբ գալիս են աղետներն ու փորձությունները, եղե’ք շատ զգույշ։ Վշտանալիս պահպանեք ձեր սիրտը, որ այն չսայթաքի։ Եթե ոչ դուք, այլ որևէ մեկը, մեկն, ում գիտեք, ով գտնվում է Ասափի վիճակում`բարեկամ, ընկեր կամ եկեղեցու անդամ, մեծ խնդիրների մեջ է՝ հետևելով արդարների տառապանքներին, հարցնում եք. «Ինչո՞ւ, Աստվա’ծ իմ, Ինչպե՞ս ես թույլ տալիս, որ այդ պատահի»։
Ասափը գնաց տաճար և աղոթք արավ։ Դուք նույնպես վշտերի և տառապանքների ժամանակ գնացեք աղոթքի ներքին սենյակը։ Մնացե’ք մենակ Աստծո հետ, բացե’ք ձեր սիրտն Աստծո առջև:
Նա կհասկանա ձեզ։ Սուրբ Հոգին ասաց Ասափին. «Իրաւի որ դու նորանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանուելու մէջ ես գցում նորանց» /Սաղմոս 73.18/, Ասափը պատասխանեց. «Ես նա չեմ, ով սայթաքեց, այդ անօրեններն են սայթաքում ուղիղ կորուստ»։
Երբ Ասափը տեսավ ողջ պատկերը, նա ուրախացավ /73.26/: Նա կարող էր ասել.«Այո’, ես ուժ չունեմ, ես մեծ պայքար եմ մղում, բայց ես մենակ չեմ իմ մարտի մեջ. Ես ունեմ սիրող Հայր երկնքում, Ով հետևում է ինձ»։
Վշտանալիս պահպանեք ձեր սիրտը, որ այն չսայթաքի։
Թարգմանեց Տաթև Գևորգյանը
Աղբյուրը՝ vk.com