Ես ուսումնասիրում էի Հայտնություն 9.1-12-ը՝ պատուհասների գլուխը: Երբ ես կարդում էի  պատուհասների 4-րդ հատվածը, Աստված հրաման արձակեց, որպեսզի ոչ մի կանաչ տարածություն չկործանվի։ Այդ պահին մի միտք հղացավ ինձ մոտ:

Ես հասկացա, որ հարձակման ցանկացած պահին ապահով մնալու բանալին «կանաչ մնալն» էր: Դավիթը գրեց. «Բայց ես կանաչացած ձիթենիի նման եմ Աստուծոյ տանը. Ես Աստուծոյ ողորմութեանն եմ յուսացած յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 52.8):

«Կանաչը», որի մասին այստեղ խոսում է Դավիթը, նշանակում է հոգևոր առողջություն: Դա նշանակում է ծաղկել, աճել, պտղաբեր լինել: Դավիթը մեզ ասում է. «Իմ առողջությունը գալիս է Աստծուն ապավինելուց: Ես ծաղկում եմ, քանի որ դիմում եմ նրան: Նրա հանդեպ իմ վստահությունը հոգևոր կյանք է արարում իմ մեջ»:

Ահա մի փառավոր ճշմարտություն կանաչ մնալու զորության մասին.

«Այսպէս է ասում Տէրը.Անիծեալ լինի այն մարդը, որ մարդի է ապաւինում, եւ մարմինը իրան բազուկ շինում, եւ իր սրտովը խոտորում Տէրիցը։ Նա մոշենիի պէս պիտի լինի անապատումը, եւ պիտի բարիքը եկած ժամանակը չ’տեսնէ, եւ պիտի բնակուէ անապատի այրուած տեղերումը, աղի եւ անբնակ երկրումը» (Երեմիա 17:5-6):

Տերը զգուշացնում է մեզ. «Մի՛ ապավինիր մարդուն: Եթե քո հավատքը դնես ոչ թե Ինձ, այլ մարդկային կարողության վրա, անիծված կլինես»:

Հատվածի շարունակությունը նկարագրում է, թե մեր հավատքը ինչ կգործի, եթե մենք մեր հույսը դնենք Տիրոջ վրա: «Օրհնեալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապաւինում, եւ Տէրն է նորա յոյսը։ Նա նման կ’լինի մի ծառի, որ տնկուած է ջրերի մօտ. Նա իր արմատները կ’ձգէ գետի մօտովը, եւ չի տեսնիլ տաքութիւնը՝ եկած ժամանակը. Այլ նորա տերեւները կանաչ կ’լինի, եւ երաշտ տարին նա չի վախենալեւ չի դադարիլ պտուղ տալուց» (Երեմիա 17.7-8):

Երբ մենք ամբողջովին վստահում ենք Հորը, մենք արմատներ ենք գցում Նրա գետի մեջ,  և Նրա աստվածային զորությունը՝ փարթամ, կանաչ, հոգևոր առողջությունը, սկսում է հոսել մեր մեջ: Մինչ մեզ շրջապատող ամեն ինչ փչանում է,  մենք ծաղկելու ենք՝ որպես առողջ և ուժեղ կանաչ ծառեր: Երբ գա փորձվելու ժամը, մենք չենք տկարանա և չենք թոշնի: Փոխարենը, մեր հավատքը գնալով կաճի:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝  worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.