Միշտ մա՛րդ մնացեք
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիների կողմից օկուպացված երկրներում հազարավոր ու միլիոնավոր հրեաներ զոհվեցին։
Դանիան միակ երկիրն էր, որի բնակիչները կարողացան հաջողությամբ դիմակայել Հոլոքոստին։ Երբ գերմանացիները Դանիայի հրեաներին պատվիրեցին իրենց հագուստի վրա Դավթի սպիտակ աստղը կարել, հաջորդ օրը գրեթե բոլոր դանիացիները փողոց դուրս եկան նմանատիպ աստղերով։ Ավելի ուշ, իմանալով նացիստների՝ հրեաներին բնաջնջելու ծրագրի մասին, Դանիայի դիմադրության շարժման անդամները կազմակերպեցին ծովային ճանապարհով նրանց Շվեդիա տեղափոխումը։
Պատերազմի ամբողջ ընթացքում զոհվել է Դանիայում ապրող 120 հրեա։ Այդ թիվը մյուս երկրների համեմատ հարյուրավոր, նույնիսկ՝ հազարավոր անգամ պակաս է։
Նկարում Դանիայի թագավորն ու թագուհին են՝ իրենց հագուստի վրա կարված Դավթի աստղով։
Ինչ էլ որ պատահի, միշտ մարդ մնացե՛ք։
Թարգմանեց Լիաննա Պետրոսյանը
Աղբյուրը՝ bogoblog.ru