Աստծո կամքն Աստծո ցանկությունն է․ Ռեյնհարդ Բոնկե
Մենք ապրում ենք մեր կյանքը՝ պտտվելով տանջալից լաբիրինթոսում, պատրաստելով արահետներ, որոնք ոչ մի տեղ չեն տանում։ Եվ հաճախ էլ ետ են վերադարձնում մեզ կտրուկ շրջադարձներով և շրջանցումներով։ Մենք գնում ու գնում ենք՝ մինչ մոլորվելը։ Բայց Աստված երբեք չի՛ սխալվում, չի՛ սայթաքում, կորած չէ և իր հայացքից չի՛ կորցնում մեր ուղիները։
Մենք կառուցում ենք խոչընդոտներ, բայց Նա գիտի՝ ինչպես շրջանցել դրանք։ Եդեմական պարտեզում Աստված հարցրեց Ադամին՝ «Որտե՞ղ ես» (Ծննդոց 3.9):
Ադամը չպատասխանեց, բայց Աստված առանց դրա էլ գտավ նրան: Նա եկել է ԳՏՆԵԼՈՒ և ՓՐԿԵԼՈՒ։ Եվ դա մեկընդմիշտ է և հարատև (Եբրայեցիս 7.24):
Սա է ՆՐԱ հիանալի գործը։ Աստված չի փրկում մարդկանց մեկ կամ երկու օրով։ ՆԱ հեղինակն է հավիտենական փրկության։ Թո՛ղ Աստված օրնի ձեզ այսօր։
Թարգմանեց Տաթև Գևորգյանը
Աղբյուրը՝ CfaNrus