Չինաստան. Ոստիկանությունը ձերբակալել է Հարության տոնին նվիրված օնլայն պաշտամունքի մասնակից քրիստոնյաներին
Չինաստանի՝ ամենաշատ հալածվող եկեղեցու մի քանի անդամներ ձերբակալվել են կոմունիստական իշխանությունների կողմից Հարության տոնին նվիրված օնլայն ծառայությանը մասնակցելու համար՝ դադարեցնելով բոլոր կրոնական գործողությունները, տեղեկացնում է christiandaily.com-ը։
Քրիստոնեական հալածանքների միջազգային միությունը հայտնում է, որ քրիստոնյաները Հարության տոնակատարության օրը իրենց տներից մասնակցելիս են եղել օնլայն միջոցառմանը, երբ Հանրային անվտանգությունը ներխուժել է՝ ձերբակալելով վեց առաջնորդներին:
5000 անդամ ունեցող Սիչուան տնային եկեղեցին, որը ղեկավարվում է հովիվ Վան Յինի կողմից, չի կարողացել մեծ եկեղեցական ժողով կազմակերպել այն բանից հետո, երբ կոմունիստական ռեժիմը փակել է եկեղեցին 2018 թ.։ Այդ ժամանակից ի վեր այն պաշտամունքներ է անցկացնում առցանց։
Չինաստանը, որտեղ ծագել է կորոնավիրուսը և որի հետևանքով առաջ է եկել մեկուսացման հարցը, հնարավորություն է տվել կոմունիստական իշխանություններին առավել ակտիվ շարժում սկսել քրիստոնյաների դեմ։
Կրոնական ազատության մասին «Bitter Winter» ամսագիրը հաղորդում է, որ մարտի կեսերին արևելյան Ջիանգսու և Անհուի նահանգներում, ինչպես նաև հարևան Շանդոնում գտնվող բազմաթիվ եկեղեցիներից, խաչեր են հանվել:
Տեղացի հավատացյալներից մեկն ասաց, որ կառավարությունը բավարար և համապատասխան օգնություն չի ցուցաբերում համաճարակից տուժածներին, փոխարենը՝ քանդում է եկեղեցական խաչերը:
Ըստ ԱՄՆ-ի Համաշխարհային դիտորդական ցուցակի՝ Չինաստանը դասվում է որպես աշխարհի ամենադաժան երկրներից մեկը, երբ խոսքը վերաբերում է քրիստոնյաների հետապնդմանը:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը