Սրբություն, այլ ոչ թե հիգիենա. Լիզա Բիվեր
Դուք հավանաբար կհիշեք, որ սկզբում Պետրոսը թույլ չտվեց, որ Հիսուսը լվանա իր ոտքերը, բայց հետո առաջարկեց Նրան լվանալ ամբողջ մարմինը, սակայն Հիսուսը հասկացրեց նրան, որ պետք չէ այդքան բծախնդիր լինել և ասաց.
«Լվացածին բան պետք չէ,բացի ոտները լվանալ. այլ բոլորովին մաքուր է. և դուք մաքուր եք, բայց ոչ թե ամենքդ» (Հովհաննես 13.10):
Հիսուսի մտահոգությունը սրբությունն էր, այլ՝ ոչ թե հիգիենան: Մենք նույնպես պետք է մտահոգված լինենք սրբությամբ ու պահենք այն ողջ օրվա ընթացքում: Երբ մեր ուշադրության կենտրոնում մեր «ես»-ն է լինում, այդ ժամանակ մենք դառնում ենք ագահ ու ցանկասեր: Որոշ քրիստոնյաներ ձգտում են սրբության կերպարանք ունենալ՝ միաժամանակ մեղադրելով մյուսներին անսուրբ լինելու մեջ: Հիսուսը խոսում էր հենց սրա մասին. «...մաքրում եք բաժակի և սկավառակի դրսի կողմը, բայց ներսևանց լիքն եք հափշտակությունով և անիրավությունով» (Մատթեոս 23.25):
Մենք չպետք է անտեսենք սրբության իրական նշանակությունը. այն ավելի շատ կապ ունի ոչ թե հիգիենայի, այլ՝ սրտի հետ: Ճիշտ է՝ օրվա ընթացքում կարող են կեղտոտվել մեր ձեռքերն ու ոտքերը, սակայն չի կարող կեղտոտվել այն, ինչն Աստված է մաքրում: Նա է միակ Տեր Աստվածը, Ով մեզ սուրբ է դարձնում: Խառնաշփոթությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մեր ուշադրությունն ավելի շուտ կենտրոնացված է լինում վատ բանից խուսափելու, քան՝ լավ բան անելու վրա: Հիսուսը շրջում էր բարի գործելով, այլ ոչ թե չարից խուսափելով: Մեղք բառի հականիշը առաքինությունն է:
Չարը հաղթվում է բարիով: Չարից չի կարելի խուսափել կանոններ սահմանելով և ոչ էլ սահմանված կանոնները շրջանցելով: Այո՛, մենք պետք է սահմաններ ունենանք ու կիրառենք մեր իմաստությունը. մենք չպետք է մասնակից լինենք չարին: Աստծո մտահոգությունն այն է, որ մենք ներսից մաքուր լինենք:
«Երբ արթնանում են կին առյուծները»
Պատրաստեց Քրիստինե Աթոյանը