«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպես դեղ...» (Առակաց 17.22)։

Ծիծաղը հատկապես մեր օրերում  անհրաժեշտություն է: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, թե որքա՜ն դրական ու բժշկարար ազդեցություն ունի օրգանիզմի վրա, ապա ավելի հաճախ կժպտանք:
• Ասում են՝ ծիծաղի 1 րոպեն համարժեք է 40 րոպե վազքին:
• Ծիծաղը երիտասարդացնում է: Ծիծաղելու ժամանակ օրգանիզմում սինթեզվում է էնդորֆին հորմոնը, որը կոչվում է նաեւ ուրախության հորմոն։ Այդ հորմոնը մի զարմանալի հատկություն ունի՝ հարթեցնում է դեմքի կնճիռները։
• Ծիծաղն օգտակար է շաքարախտի դեպքում:  Ծիծաղն օգտակար է բոլոր մարդկանց, հատկապես՝ շաքարախտով հիվանդների համար. այն օգնում է նվազեցնել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
• Ծիծաղն օգնում է ասթմայի և բրոնխիտի դեպքում:  Ծիծաղը նպաստում է նաև ասթմայի և բրոնխիտի բուժմանը: Ծիծաղելիս օդը թոքերից դուրս է գալիս 100 կմ/ժ արագությամբ՝ ազատելով բրոնխները դրանցում կուտակված լորձից, նաև թեթևացնում է շնչառությունը բորբոքային պրոցեսների դեպքում:
• Ծիծաղն օգտակար է նիհարել ցանկացողների համար:   Մեկ ժամ անդադար ծիծաղի դեպքում մարդը կարող է նիհարել 0.5 կգ-ով: Ճիշտ է, քչերը կարող են մեկ ժամ շարունակ ծիծաղել, այնուամենայնիվ 10-15 րոպե լիաթոք ծիծաղը բավական է մեկ միջին չափի շոկոլադե սալիկին համարժեք կալորիաներ այրելու համար:
• Ծիծաղն օգտակար է սրտի համար: Ծիծաղն ու հումորի լավ զգացողությունը կարող են օգնել կանխել սրտի հիվանդությունները: Այսպես, սթրեսի ժամանակ ադրենալին է արտանետվում, ինչի պատճառով անոթները նեղանում են, առիթմիայի և միոկարդի ինֆարկտի զարգացման վտանգը բարձրանում է: Նման դեպքերում ծիծաղը կրճատում է սթրեսի հորմոնների քանակը, նվազեցնում անոթների սպազմը, լայնացնում է դրանք ու լավացնում արյան շրջանառությունը: Հետաքրքիր է նաև, որ սրտի հիվանդություններով մարդիկ 40 տոկոսով հազվադեպ են ծիծաղում, քան առողջ սրտով մարդիկ:
• Ծիծաղն օգնում է դուրս գալ անելանելի իրավիճակներից:

Այս ամենն իմանալով՝ համոզվում ենք, որ Աստծո Խոսքն իսկապես ճշմարտություն է և օգտակար նաև մեր մարմինների համար: Աստծո Խոսքն ասում է.
• «Ուրախ եղէք Տէրումն ամեն ժամանակ. Դարձեալ ասում եմ՝ ուրախ եղէք» (Փիլիպպեցիս 4.4):
• «Յուսով ուրախացէք…» (Հռոմեացիս 12.12):
• «…ուրախ եղէք, կատարեալ եղէք, մխիթարուեցէք. ..» (Բ Կորնթացիս 13.11):
• «Այնպէս էլ դուք ուրախ եղէք, եւ ինձ հետ ուրախացէք» (Փիլիպպեցիս 2.18):

Պատրաստեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.