Ծածուկ աղոթքը զորության գաղտնիքն է։ Աղոթքի սենյակը Հոգու էլեկտրակայանն է։ Այնուամենայնիվ, Աստված կամենում է ավելին։ Նա կամենում է, որ Իր տունը լինի աղոթքի տուն՝ ազգերի համար (տե՛ս Եսայի 56.7)։ Թո՛ւյլ տվեք, որ աղոթքը գնա դեպի ազգերը և բարձրանա ազգերի համար, և թո՛ւյլ տվեք, որ աղոթքի բժշկարար ջրերը հեղեղեն ամբողջ երկիրը։

ՀԻՍՈՒՍՆ ԱՍԱՑ. «ԲԱՅՑ ԴՈՒ, ԵՐԲ ՈՐ ԱՂՈԹՔ ԱՆԵՍ, ՄՏԻՐ ՔՈ սենյակը և դուռդ փակած աղոթք արա դեպի քո Հայրը, որ ծածուկում է» ( Մատթեոս 6.6)։ Փակե՛ք ձեր աղոթքի սենյակի դուռը, և Երկնքի դուռը կբացվի։ Երբ աշակերտները Վերնատանն էին, փառքի պատուհանները բացվեցին, և Սուրբ Հոգին անձրևի նման թափվեց նրանց վրա (տե՛ս Գործք. առ. 2)։

Սատանան կփորձի խանգարել ձեզ, որ չաղոթեք, քանի որ աղոթքը կանգնեցնում է նրան։ Նման աղոթքասենյակ-վերնատներ կան ամբողջ աշխարհում։ Դրանք գտնվում են եկեղեցիներում, համալսարաններում և նույնիսկ կառավարական գրասենյակներում։ Դրանք սովորական վայրեր են՝ լցված Ավետարանով և Հոգով լի քրիստոնյաներով։ Աղոթքի սենյակը նման է էլեկտրակայանի։

Այսօր «անդադար աղոթե՛ք» (Ա Թեսաղոնիկեցիներ 5.17)։

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.