Վաղ եկեղեցին շատ անգամներ է հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնցում մենք գտնվում ենք այսօր: Նրանք ապրում էին Հռոմի ինքնիշխանության ներքո իր՝ ամենաանաստված, հեթանոսական մշակույթով: Բռնությունը հրապարակավ «փառաբանվում» էր այն ժամանակ, տիրում էր սեռական անբարոյականության այնպիսի մի մակարդակ, որը գուցե և գերազանցում էր այն ստորակարգությունը, որը մենք տեսնում ենք այսօր՝ մեր սեփական մշակույթում:

Մեր ներկայիս մշակույթի վերջին քսան տարիների ընթացքում սարսափելի է տեսնել մի այնպիսի այլասերվածություն, որը ոչ միայն «քարոզվում», այլև ընդունված նորմ է դարձել: Ապագայում մենք շատ հնարավոր է «նշանավորվենք» եկեղեցու անդամ ունենալու կամ եկեղեցի հաճախելու համար: Ապագայում մեզանից գուցե շատ մեծ գին պահանջվի քրիստոնյա լինելու համար: Ի՞նչ պետք է անել այդ ժամանակ:

Հռոմեացիների ուղերձի առաջին, երկրորդ և երրորդ գլուխները կարդալիս այնպիսի տպավորություն է՝ կարծես ընթերցում ես մերօրյա լրագրերը: Պետք չէ մտահոգվել, վախենալ կամ հուսահատությունից ձեռքերը վայր դնել: Պետք է հիշել, որ այլասերված այս մշակույթում ու տառապող եկեղեցում Հիսուսը միշտ պատրաստակամ կանգնած է օգնելու. Նա անհոգ չէ: Նա դեռ շարունակում է Իր առաքելությունը: Նա բարձրացնելու է մի մեծ եկեղեցի, որը վկայելու Իր փառքի մասին: Նա Իր հետևորդներին լեցնելու է Հոգով՝ զորությամբ և համարձակությամբ քարոզելու համար:

Նրանց, ովքեր ծարավ են տեսնելու Աստծո գերբնական արթնության շարժումը, նրանց, ովքեր ցավով են նայում, թե ինչ է կատարվում ներկայիս աշխարհում, նրանց Աստված կփոխանցի սուրբ աղաղակ: Նա սուրբ աղոթք կդնի նրանց սրտերում: Աստված նրանց օծություն կտա՝ ծառայելու Իր սուրբերին և մեռնող աշխարհին:

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ worldchallenge.org

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.