«Դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք. որովհետեւ մեր զատիկը մորթվեց մեզ համար՝ Քրիստոսը: Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով եւ ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածով» (Ա Կորնթացիս 5.7, 8):

Պողոս առաքյալը, խոսելով զատիկի մասին, մեզ կոչ է անում, որպեսզի դեն գցենք հին խմորը եւ նոր զանգված դառնանք: Այս օրերին մենք տոնում էինք Զատիկի տոնը, որը նշանակում է, որ Քրիստոսը մեր զատիկը եղավ, Քրիստոսը մահացավ ու հարություն առավ մեզ համար: «Քրիստոս հարեավ ի մեռելոց», եւ բոլորս պատասխանում ենք.«Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Զատիկը եբրայերեն «Փեսախ» բառն է, որը նշանակում է «անց կեցավ»: Տոնելով զատիկը՝ մենք հասկանում ենք, որ ամեն տեսակի վտանգը ու մահը անց կեցան մեզանից: Նույնպես զատիկը ելից է, ելից ամեն տեսակի մեղքերից, վատ սովորույթներից եւ դա մեզ ավելի է մոտեցում Աստծուն:

Տիրոջ խոսքն ասում է՝.«Հին խմորը դնելով, եկեք նոր զանգված լինենք»: Ի՞նչ է նշանակում նոր զանգված լինել: Նախկինում մենք խմորված էինք վատ խմորով, բայց հիմա, ապաշխարելով եւ դուրս գալով դրանից, նոր զանգված ենք դառնում մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ, եւ դա մեր հաղորդությունը եւ Զատիկն է:

Սիրելինե'րս, այսօր իմ կոչն է, որ ավելի մոտենանք Քրիստոսին, ավելի մոտենանք Քրիստոսի մարմնին՝ եկեղեցուն, եւ մենք կտեսնենք Տիրոջ փառքը մեզ վրա: Եկե՛ք իրականում ելից կատարենք ամեն տեսակի վատ բաներից եւ մոտենանք Տիրոջ մարմնին՝ դառնալով նոր խմոր, նոր հաց Հիսուս Քրիստոսի հետ:

Եղե'ք օրհնված այս օրերում: Հիշե′ք՝ ամեն վտանգ եւ մահ անց կեցան ձեզանից:

«Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ամեն:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.