Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է… օր, երբ հիշողությունը ծանր է, ցավը՝ իրական։Մենք հիշում ենք… ոչ միայն պատմությունը, այլ մարդկանց՝ կոտրված ճակատագրեր, չապրած կյանքեր, լռած ձայներ։ Այդ ցավը չի անցել, այն մեզ հետ է։ Բայց այս ամենի խորքում կա մի բան, որ չի մարել՝ մեր հավատքը։

Այո՛, մեր նախնիները անցան մահվան ստվերների ձորով, տեսան անասելի տառապանք ու կորուստ, բայց նույնիսկ ամենամութ գիշերվա մեջ նրանց ձեռքից բաց չթողեցին ամենաթանկը՝ հավատքի կանթեղը։ Այդ լույսն էր, որ մեզ հասցրեց այսօրվան, և հենց այդ նույն հիմքի՝ Քրիստոսի ժայռի վրա է, որ մենք կանգնած ենք այսօր՝ ամուր և անսասան։

«Երանելի՜ են նրանք, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը» (Մատթ. 5:10)։Այս խոսքը պարզապես մխիթարություն չէ, այլ հավերժական խոստում՝ նրանց համար, ովքեր չուրացան, չհանձնվեցին, չլքեցին իրենց հավատքը նույնիսկ մահվան ստվերի մեջ։Այս հիշատակի օրը մենք չենք մնում միայն ցավի մեջ։

Մենք նաև կանգնում ենք աղոթքի մեջ։ Աղոթք, որ տեսնենք Քրիստոսի արթնությունը ոչ միայն մեր երկրի, այլ ողջ տարածաշրջանի համար, որ հեղված արյունն ու զոհաբերված կյանքերը ծիլեր տան՝ հավատքի ու կյանքի, որ դառնան այն առհավատչյան, որ հայ ժողովրդի կամքը անկոտրում է, վստահությունը՝ առ Աստված, հավատքը՝ ամուր։

Տեր, օրհնիր Հայաստանն ու հայ ժողովրդին․․․

Արտավազդ Թադևոսյան

https://www.facebook.com/photo?fbid=1555478873251475&set=a.121069153359128

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.