«Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ» (Հռոմեացիներ 8.31):

Հոգեբանները բացահայտել են վախի հարյուրավոր տեսակներ, որ մարդ կարող է ունենալ: Վախը համընդհանուր, համաշխարհային խնդիր է, և այն խլում է քո ուրախությունը: Բայց պետք չէ վախենալ, քանզի Աստված քո կողքին է:

«Ապա ի՞նչ ասենք այս բաների համար. եթէ Աստուած մեր կողմն է՝ ո՞վ է մեզ հակառակ»: (Հռոմեացիներ 8.31): Աստծուն քո կողքին ունենալով՝ քեզ այլ բան անհրաժեշտ չի էլ լինի:

Ո՞րն է քո ամենամեծ վախը՝ խայտառակությո՞ւնը, ձախողո՞ւմը, մերժո՞ւմը, մյուսներին հիասթափեցնե՞լը:

Սատանան օգտագործում է այս բոլոր վախերը քեզ ուրախությունից զրկելու համար: Նա գիտի, թե ինչն է քեզ ուրախացնում, ուստի, վախեր է ստեղծում դրանց ընդդիմանալու համար:

Օրինակ՝ սատանան գիտի, որ ճիշտ, աստվածաշնչյան վարքը քեզ միշտ ուրախություն կպատճառի: Այդ իսկ պատճառով նա քեզ կստիպի վախենալ այն բանից, թե ինչ կմտածեն այլոք, եթե ճիշտ վարք ցուցաբերես: Նա քեզ ստիպում է ավելի շատ կենտրոնանալ մարդահաճության վրա, քան՝ աստվածահաճության:

Սատանան գիտի նաև, որ այս կյանքի ուրախության ամենամեծ աղբյուրներից մեկն անհավատին Քրիստոսի սիրո փոխանցելն է: Այսպիսով, նա վախեցնում է քեզ մարդկանց Քրոստոսի մասին չպատմել:

Ճշմարտությունն այն է, որ ուրախություն գտնելու համար քեզ միայն մեկ բան է անհրաժեշտ. դու պետք է ապրես Աստծուն հաճեցնելու համար: Հիսուսի ուղին հենց դա է՝ դեպի ամբողջական և լիակատար ուրախություն:

Նա ասաց. «Այս բաները խօսեցի ձեզ հետ, որ իմ ուրախութիւնը ձեզանում մնայ, եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի» (Հովհ. 15.11):

Դու կարող ես այս կյանքում ուրախություն ունենալ՝ իմանալով, որ Աստված քո կողքին է: Մի՛ վախեցիր։

Թարգմանեց Անի Նիկողոսյանը

Աղբյուրը՝ pastorrick.com

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.