1․ Դատարկ գերեզմանը: Սա մի պատ­մա­կան իրողություն է՝ ըն­դունվ­ած թե՛ հավա­տա­ցյալի, թե՛ թերահավատի կող­մից:

2․ Հարուցյալ Քրիստոս սկսել է քա­րոզ­վել քառասուն օր անց խիստ թշնա­մական մթնոլորտում, որտեղ հա­կառակորդները կարող էին ընդդի­մա­նալ՝ երևան բե­րելով նրա մարմինն իբրև կեղծիքի ապացույց:

3․ Քրիստոսի և ոչ մի հետևորդ, նույնիսկ Հովհաննեսը, չէր ակն­կա­լում Նրա հարությունը: Անցյալում հայտնի էին հարության դեպքեր, երբ հենց ինքը՝ Քրիստոսը, մեռելների էր կենդանացնում, բայց մեռելի ինքնու­րույն հարություն առնելը բացառված երևույթ էր անգամ հե­թա­­­նոսա­կան առասպելներում:

4․ Հարության առաջին ավետիսը տվեցին կանայք: Համաձայն այդ ժա­մա­նակվա սովորությունների՝ անվավեր էր հռչակվում որևէ վկայութ­յուն՝ տրված իգական սեռի կողմից:

5․ Մարմնավոր հարության գաղափարը բոլորովին անծանոթ էր այն ժամանակվա մշակույթին: Սա հայտնի դարձավ, երբ Պողոս առաքյալը (Գործք 17.31) հի­շեց Քրիստոսի հարությունը Աթենքի փիլիսոփաների և կրո­նական առաջնորդների ներկայությամբ, որոնք կատարելապես ծանոթ էին ժամանակակից բոլոր ավանդույթներին:

6․ Քառասուն օրվա ընթացքում Քրիստոսի մարմնեղեն հարությանը վկա եղավ 500 ականատես, որոնց մեջ կային ամենատարբեր մարդիկ՝ դի­վահարից մինչև Թովմասի նման խիստ թերահավատը: Այս փաստը բա­ցա­ռում է տեսիլքի կամ երևակայության հնարա վորությունը:

7․ Հռոմեացի պատմաբան Տակիտուսը գրում է, որ Քրիստոսի մահվա­նից 31 տարի անց հազարավոր մարդիկ՝ մեծ ու փոքր, ուսյալ-անուս, հոժա­րու­թ­յամբ իրենց կյանքն էին զոհում արյունարբու Ներոն կայսեր հրամանով:

8․ Քրիստոսի հետևորդ աշակերտները վարում էին օրինակելի, բա­րե­­պաշտ ու արդար կյանք: Նրանց հոժարակամ մարտիրոսվելը հակա­սում է նրանց կամավոր ստելուն և կեղծելուն:

9․ Ավետարանի Բարի լուրը տարածվեց Հռոմեական կայսրության ամեն մի անկյունում: Ի հեճուկս սաստիկ ընդդիմության՝ այն ընդունվեց անուս, հասարակ զանգվածների կողմից: Սիրո և անձնվիրության պատգա­մը գրավեց կայսրությունը առանց սրի ու հրի, հաղթեց շատ ավելի ուժեղ կրոնների:

10․ Հարությանը հաջորդող երկու հազար տարվա ընթացքում միլիո­նա­վոր մարդկանց հանդիպումը հարուցյալ Փրկչի հետ Նրա կենդա­նու­թ­յան ամենա կարևոր ապա ցույցն է:

Դոկտոր Գնել Դուրյան

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.