Քրիստոսի հարության պատմական իրողությունը փաստող 10 ապացույց
1․ Դատարկ գերեզմանը: Սա մի պատմական իրողություն է՝ ընդունված թե՛ հավատացյալի, թե՛ թերահավատի կողմից:
2․ Հարուցյալ Քրիստոս սկսել է քարոզվել քառասուն օր անց խիստ թշնամական մթնոլորտում, որտեղ հակառակորդները կարող էին ընդդիմանալ՝ երևան բերելով նրա մարմինն իբրև կեղծիքի ապացույց:
3․ Քրիստոսի և ոչ մի հետևորդ, նույնիսկ Հովհաննեսը, չէր ակնկալում Նրա հարությունը: Անցյալում հայտնի էին հարության դեպքեր, երբ հենց ինքը՝ Քրիստոսը, մեռելների էր կենդանացնում, բայց մեռելի ինքնուրույն հարություն առնելը բացառված երևույթ էր անգամ հեթանոսական առասպելներում:
4․ Հարության առաջին ավետիսը տվեցին կանայք: Համաձայն այդ ժամանակվա սովորությունների՝ անվավեր էր հռչակվում որևէ վկայություն՝ տրված իգական սեռի կողմից:
5․ Մարմնավոր հարության գաղափարը բոլորովին անծանոթ էր այն ժամանակվա մշակույթին: Սա հայտնի դարձավ, երբ Պողոս առաքյալը (Գործք 17.31) հիշեց Քրիստոսի հարությունը Աթենքի փիլիսոփաների և կրոնական առաջնորդների ներկայությամբ, որոնք կատարելապես ծանոթ էին ժամանակակից բոլոր ավանդույթներին:
6․ Քառասուն օրվա ընթացքում Քրիստոսի մարմնեղեն հարությանը վկա եղավ 500 ականատես, որոնց մեջ կային ամենատարբեր մարդիկ՝ դիվահարից մինչև Թովմասի նման խիստ թերահավատը: Այս փաստը բացառում է տեսիլքի կամ երևակայության հնարա վորությունը:
7․ Հռոմեացի պատմաբան Տակիտուսը գրում է, որ Քրիստոսի մահվանից 31 տարի անց հազարավոր մարդիկ՝ մեծ ու փոքր, ուսյալ-անուս, հոժարությամբ իրենց կյանքն էին զոհում արյունարբու Ներոն կայսեր հրամանով:
8․ Քրիստոսի հետևորդ աշակերտները վարում էին օրինակելի, բարեպաշտ ու արդար կյանք: Նրանց հոժարակամ մարտիրոսվելը հակասում է նրանց կամավոր ստելուն և կեղծելուն:
9․ Ավետարանի Բարի լուրը տարածվեց Հռոմեական կայսրության ամեն մի անկյունում: Ի հեճուկս սաստիկ ընդդիմության՝ այն ընդունվեց անուս, հասարակ զանգվածների կողմից: Սիրո և անձնվիրության պատգամը գրավեց կայսրությունը առանց սրի ու հրի, հաղթեց շատ ավելի ուժեղ կրոնների:
10․ Հարությանը հաջորդող երկու հազար տարվա ընթացքում միլիոնավոր մարդկանց հանդիպումը հարուցյալ Փրկչի հետ Նրա կենդանության ամենա կարևոր ապա ցույցն է:
Դոկտոր Գնել Դուրյան