Մի ծերունի հարցնում է բժշկին.

- Դեղ ունե՞ք մեղքից ազատվելու համար:

- Ունե՛նք,-պատասխանում է բժիշկը: Ահա դեղատոմսը՝

  1. Փորի՛ր անհնազանդության արմատները,
  2. Հավաքի՛ր հոգու մաքրության ծաղիկներ,
  3. Քաղի՛ր համբերության տերևներ,
  4. Հավաքի՛ր պտուղներ ոչ կեղծավորության,
  5. Մի՛ գինովցիր անառակության գինիով:
  6. Այդ ամենը չորացրո՛ւ վերածնունդի ծոմով,
  7. Դի՛ր կաթսայի մեջ բարի գործեր,
  8. Ավելացրո՛ւ ապաշխարության արցունքների ջուր,
  9. Համեմի՛ր եղբայրասիրության աղով,
  10. Ավելացրո՛ւ ողորմության առատաձեռնությունը:
  11. Ամենի մեջ դի՛ր խոնարհության փոշին
  12. Եվ ծնկաչոք հպատակությունը:
  13. Ընդունի՛ր օրը երեք գդալ Աստծո երկյուղից,
  14. Հագնվի՛ր արդարության զգեստներով,
  15. Եվ մի՛ գնա դատարկախոսության:

Հակառակ դեպքում՝

Կմրսես ու կհիվանդանաս կրկին անգամ մեղքով:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.