Մի անգամ աշակերտները հարցնում են իմաստուն ծերունուն. «Ինչո՞ւ են վատ մտքերը հեշտությամբ պաշարում մարդուն, իսկ բարի մտքերը՝ դժվարությամբ և ոչ ամուր»:

- Ի՞նչ կլինի, եթե առողջ սերմը թողնենք արևի տակ, իսկ հիվանդ սերմը փորենք հողի մեջ,- հարցրեց ծերունին:

- Բարի սերմը, որ մնացել է առանց հողի, կմեռնի, իսկ վատ սերմը կաճի, կտա հիվանդ ծիլեր և տհաս պտուղ,- պատասխանեցին աշակերտները:

- Այդպես են վարվում մարդիկ. գաղտնիաբար բարի գործեր կատարելու և հոգու խորքում բարի ծիլեր աճեցնելու փոխարեն  նրանք իրենց բարի գործերն ի ցույց են դնում և այսպիսով՝ կործանում այն: Իսկ իրենց թերություններն ու մեղքերը, որպեսզի ոչ ոք չտեսնի, մարդիկ պահում են սրտի խորքում: Այնտեղ նրանք աճում են և արդյունքում՝ կործանում մարդուն հենց սրտի մեջ:

- Եղե՛ք իմաստուն:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.