Աստված «չի կարող օրհնել մեղքը». Վատիկանը բացառում է միասեռական միության օրհնությունը
Վատիկանը երկուշաբթի օրը որոշում կայացրեց, որ կաթոլիկ եկեղեցին չի կարող օրհնել միասեռ միությունները, քանի որ Աստված «չի կարող օրհնել մեղքը»:
Վատիկանի ուղղափառության գրասենյակը՝ «Հավատքի վարդապետության միաբանությունը», երկուշաբթի պաշտոնական պատասխան է տվել այն հարցին, թե կաթոլիկ հոգևորականությունը կարո՞ղ է օրհնել միասեռական ամուսնությունները:
Բացասական պատասխանը, որը հրապարակվել է յոթ տարբեր լեզուներով, բաղկացած է երկու էջերից՝ կնքված Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից:
Վատիկանը գտնում է, որ միասեռականներին պետք է հարգալից վերաբերվել, բայց միասեռությունը «էական խանգարում է»: Կաթոլիկ ուսմունքի համաձայն՝ տղամարդու և կնոջ ամուսնությունն է հանդիսանում Աստծո ծրագրի մի մասը և միտված է նոր կյանք արարելուն։
«Քանի որ միասեռական միությունները չեն հանդիսանում այս ծրագրի մասը, դրանք չեն կարող օրհնվել եկեղեցու կողմից»,– ասված է փաստաթղթում:
«Նման փոխհարաբերություններում «դրական տարրերի թվացյալ առկայությունը» չի կարող արդարացնել այդ հարաբերությունները և դրանք դարձնել եկեղեցական օրհնության օրինական օբյեկտներ, քանի որ դրական տարրերը գոյություն ունեն միայն Բարձրյալ Արարչի պատվիրած միության ծրագրում»,– ասված է փաստաթղթում:
Աստված «չի օրհնում և չի կարող օրհնել մեղքը. Նա օրհնում է մեղավոր մարդուն, որպեսզի նա կարողանա ճանաչել Աստծուն, գիտակցի՝ ինքը աստվածային սիրո ծրագրի մի մասն է, ինչն ի զորու է փոխել իրեն»:
Ֆրենսիսը խոսել է նաև միասեռական զույգերի իրավունքների պաշտշապության մասին՝ բացառելով այն եկեղեցու ներսում, բայց ընդունելով քաղաքացիական ոլորտում:
Թարգմանեց Անի Նիկողոսյանը
Աղբյուրը՝ cbn.com