Ունենալ հանգիստ Քրիստոսում. Չարլզ Սպերջեն
«Եվ Մովաբացի Հռութը Նոեմիին ասեց. Գնամ արտերը, եւ որի աչքի առաջին ողորմություն գտնեմ, նրա ետևից հասկեր ժողովեմ։ Եվ նա ասեց նրան. Գնա', աղջիկս»(Հռութ 2.2):
Եթե դժվարության մեջ ես, սիրելի' քրիստոնյա, արի' Հիսուսի մոտ, և դու կարող ես ունենալ հանգստություն։ Եսայիա 42.3-ում գրված է. «Ջախջախած եղեգը չիփշրվիլ, եւ առկայծյալ պատրույգը չի հանգցնիլ, իրավունքը պիտի դուրս բերե ճշմարտությամբ»։
Կարող է թվալ, որ եղեգը անօգնական է, բայց այն երբ մշակվի, կարող է դառնել շատ պիտանի։
Կարող ես մտածել, որ դու այլևս ուժ չունես, սակայն հիշի՛ր՝ մեզ զորացնողը Հիսուսն է։ Նա միշտ մեր կողքին է։
Դու կարող ես մտածել, որ ոչ մի բանում դու պիտանի չես կամ որ ոչ ոքի պետք չես, հիշի՛ր՝ դու Աստծո համար շատ թանկ ես, Նրա արյունով գնված ես, և դու Նրա զավակն ես։
«Ինձ մոտ եկեք, ամեն վաստակածներ եւ բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ» (Մատթեոս 11.28)։
Այս խոսքերը շատ հիանալի են։
Հիսուսը գիտի՝ ինչպես խոսել կամ ինչ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրիս, քանի որ Նա ճանաչում ու սիրում է բոլորիս։
Մենք պետք է վստահենք Աստծուն և չպետք է վախենանք, քանի որ Նա ամեն ժամանակ մեր կողքին է։
Աստվածաշնչում բազում խոստումներ կան, որոնք ցույց են տալիս, որ Աստված մեզ սիրում է, Նա մեզ զորացնում է, Նա մեզ օրհնում է, Նա մեր մեղքերը ջնջում է Իր սուրբ արյամբ և ամենակարևորը՝ Նա մեզ պարգևում է հավիտենական կյանք։ Մենք պետք է ապրենք Իր խոսքի համաձայն և առաջնորդվենք Իր խոսքերով։
Թարգմանեց Արմինե Աբրահամյանը
Աղբյուրը՝ resource-library