Երբեմն մենք չենք կարողանում վայելել Աստծո ներկայությունը, որովհետև չափազանց զբաղված ենք Նրան ծառայելով և մեր պարգևները հայտնաբերելով:  Մեր ամբողջ ժամանակն անցնում է քրիստոնեական ծրագրեր իրականացնելու մեջ:  Այդպիսին էր իմ կյանքը: Մեր քրիստոնեական ծառայությունը հիմնադրելուց հինգ տարի անց Աստված ստիպված եղավ պարտադրել ինձ քաշել վթարային արգելակը:

Ես այնքան հպարտ էի իմ աշխատանքով, որ այլևս չէի վայելում Աստծուն: Երբ մենք սկսում ենք հպարտանալ այն բաներով, որ անում ենք Աստծո համար, պետք է զգույշ լինենք: Աստված չի ցանկանում դա: Որպես մեր Հայր՝ Նա ցանկանում է, որ մենք ճանաչենք Իրեն և լինենք Իր հետ: Այդ է պատճառը, որ ես այսօր հարցնում եմ քեզ. «Արդյո՞ք հպարտանում ես նրանով, ինչ անում ես, թե՞ վայելում ես Աստծո ներկայությունը»:

Ջոյս Մայեր

Բոլորիս համար կա մի կատարելապես պարզ կանոն. մի´ վատնեք ձեր ժամանակը` մտածելով, թե արդյո՞ք դուք սիրում եք ձեր մերձավորին. վարվե´ք այնպես, ասես դա ճշմարիտ է: Հենց որ անում ենք դա, մենք բացահայտում ենք մեծագույն գաղտնիքներից մեկը: Երբ վարվում եք այնպես, ասես սիրում եք ինչ-որ մեկին, դուք անխուսափելիորեն սկսում եք սիրել նրան:

Կ.Ս. Լյուիս

Պատրաստեց Սուսաննա Մելքոնյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.