-Ի՞նչ է քո ձեռքում:

-Երջանկություն:

-Ինչո՞ւ է այդքան փոքր:

-Այն միայն իմն է, բայց որքա՜ն եթերային ու գեղեցիկ է:

-Այո՛, հիանալի է:

-Կուզե՞ս մի փոքր:

-Երևի:

-Տո՛ւր ձեռքդ:

-Ա՜յ, որքան տաք է:

-Քեզ դուր գալի՞ս է:

-Շա՜տ, շնորհակալություն:

-Հարազատ մարդկանց երբեք չեն ասում շնորհակալություն:

-Ինչո՞ւ:

-Նրանք միշտ ամեն բան հասկանում են առանց խոսքերի:

-Իսկ օտարնե՞րը:

-Օտարներն ասում են նույն ձևի օտարներին: Կանցնի ժամանակ ու կհասկանաս:

-Գիտե՞ս՝ շատ ավելի լավ եմ զգում ինձ, երբ երջանկությունը ձեռքիս է:

-Միշտ այդպես է լինում:

-Իսկ եթե կիսվե՞մ:

-Քոնը կավելանա:

-Ինչո՞ւ:

-Ինքս էլ չգիտեմ: Սակայն հետո այն ավելի ջերմ կդառնա:

-Բայդ այդպես կարելի է ձեռքերն այրել:

-Ձեռքերն այրում է նախանձը: Երջանկությունից այն երբեք չի այրվի:

-Գիտե՜ս…ես գիտեմ, թե ում հետ կկիսվեմ իմ երջանկությունով:

-Ես շատ ուրախ եմ:

-Ուրեմն…

-Այո՛, կհանդիպենք դեռ: Բաժնեկցիր այն. չէ՞ որ շատերն ունեն երջանկության կարիքը:

Սիրելի՛ քրիստոնյա, եթե դու արդեն գտել ես քո երջանկությունը, որ միայն Քրիստոսումն է, ուրեմն՝ մի՛ պահիր այն քո սրտում, այլ ի լուր աշխարհի բարձրաձայնի՛ր, որովհետև բոլորն ունեն երջանկության կարիք:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.