Իր պատերազմական արշավներից մեկի ժամանակ պարսիկ թագավոր Կյուրոսը գերի վերցրեց մի իշխանի եւ նրա ընտանիքը: Կյուրոսը իշխանին հարցրեց.

- Ի՞նչ կտաս ինձ քո ազատության դիմաց:
- Թագավորությանս կեսը,- եղավ պատասխանը:
- Իսկ եթե ազատեմ նաեւ երեխաների՞դ...
- Ամբողջ թագավորությունս:
- Իսկ ի՞նչ կտաս կնոջդ ազատության համար:
- Իմ անձը:

Կյուրոսին այնքան դուր եկավ իշխանի պատասխանը, որ նա ազատություն տվեց այդ ընտանիքին առանց փրկագնի: Տուն գնալու ճանապարհին իշխանը կնոջը հարցրեց.

- Նկատեցի՞ր, թե Կյուրոսն ինչ մեծահոգի էր:

Կինը պատասխանեց.

- Ես տեսա միայն նրան, ով պատրաստ էր տալու իր կյանքը, որպեսզի գնի իմ ազատությունը:

Հիսուս Քրիստոսը ոչ թե պատրաստ է տալու, այլ արդեն տվել է մեզ համար Իր կյանքը:

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.